ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել են Հյուսիս-հարավ միջանցքի կարեւորությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ Նարեկ Բաբայանը:

 
 

ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն հիմքն է: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունը եւ արդյունավետ աշխատանքը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 29 տարիների ընթացքում Հայաստանին եւ Հնդկաստանին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական կապերը վերածել միջպետական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի շեշտել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությանը եւ այդ պետության կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելուն: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մեր երկիրն այս առումով գնահատում է Հնդկաստանի հավասարակշիռ հայտարարությունները եւ դերակատարումը միջազգային ասպարեզում: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին եւ հույս հայտնել, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը փոխշահավետ համագործակցում է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում: Որպես գոհացուցիչ փաստ՝ նա նշել է, որ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 20 անգամ աճել են արտահանման ծավալները դեպի Հնդկաստան՝ կազմելով 73,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է շուրջ 2,7 անգամ:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը՝ Հակոբ Արշակյանն առանձնացրել է Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի գործունեությունը:

Զբոսաշրջության եւ գործարարության զարգացման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը: Անդրադարձ է եղել նաեւ կրթության բնագավառում ուսանողների փոխանակման ծրագրերին, մասնավորապես նշվել է, որ Հայաստանում կրթություն է ստանում ավելի քան 3000 հնդիկ ուսանող: Ընդգծվել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը եւ դրա միջազգային նշանակությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանք տանել Հայաստանի եւ Հնդկաստանի խորհրդարանների միջեւ 2005 թվականի Համագործակցության հուշագրի վերանայման եւ ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը եւս կարեւորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը եւ նշել, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կձեւավորվի բարեկամական խումբը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում նա անհրաժեշտ է համարել բարեկամական խմբերի փոխայցերը: Կիշան Դան Դեվալը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բարեկամական խմբի անդամները եւս նշել են, որ պատրաստ են ջանքեր ներդնել փոխշահավետ ծրագրեր իրագործելու  հարցում:

Քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները, ընդգծվել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ կրթության բնագավառում ուսանողների փոխանակման մի շարք այլ ծրագրերին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: