ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տեղի կունենա՞ Բրյուսելի հանդիպումը և ի՞նչ օրակարգով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Փորձագետները կարծում են, որ հանդիպումը կարող է տեղի չունենալ, հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին հանդիպման վերաբերյալ հայտարարությանը։

 
 

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Բրյուսելի հանդիպման մասին, Սոչիում հրատապ եռակողմ հանդիպում հրավիրվեց, որի ժամանակ հայտարարվեց սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին։ Սակայն մի քանի օր անց Մոսկվայում կայացած փոխվարչապետների հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեկան․ հայկական կողմն ասաց, որ Բաքուն կրկին առաջ է մղում միջանցքների գաղափարը։

 

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Բայդենի հրավիրած «ժողովրդավարությունների գագաթնաժողովում», բայց շրջանցեց Արցախում Հայաստանի դեմ ագրեսիայի թեման՝ կարծես չցանկանալով խառնել  Միացյալ Նահանգներին հետպատերազմյան «կարգավորմանը»։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հավանականության պատճառով։ Մոսկվայում ակտիվացել են քննարկումները  «Կովկասը բաց թողնելու» անհրաժեշտության  և Ռուսաստանի՝ մինչև «Մոսկովիա»  հավանական կրճատման մասին։

 

Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների Ստոկհոլմում չկայացած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Նրանք նոյեմբերի 9-ի համաձայնագիրն անվանում են «հրադադարի համաձայնագիր» և նշում, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անընդունելի է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր խնդիրների համապարփակ լուծում գտնելու համար՝ իրենց մանդատի համաձայն, և ապահովելու Հարավային Կովկասի տարածաշրջանի  անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան»,- ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Տեղի կունենա՞ Բրյուսելի հանդիպումը և ի՞նչ օրակարգով։ Լավրովն ու նրա խոսնակն օրերս հայտարարեցին, որ Բրյուսելում հումանիտար հարցերից բացի ոչինչ չպետք է քննարկվի։ Ավելի վաղ, Սոչիում նույն բանը պնդել էր Պուտինը։ Նույնը պնդում է Բաքուն։ «Ի տարբերություն Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների, Բրյուսելի պլանը դրույթ է պարունակում Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու համար խաղաղ բանակցություններ վարելու մասին», գրել են ռուսական թերթերը Բրյուսելում նախատեսված հանդիպման մասին։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: