ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
500 զոհ և հարյուրավոր տուժածներ. ինչ է հայտնի Գազայի հիվանդանոցի վրա հարձակման մասին

Արաբական լրատվամիջոցները հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան հայտնել են, որ իսրայելական օդուժի հրթիռը հարվածել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին։ Վերջին տվյալներով՝ զոհերի ու վիրավորների թիվը գերազանցել է 800-ը։

Արաբական լրատվամիջոցները հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան հայտնել են, որ իսրայելական օդուժի հրթիռը հարվածել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին։ Վերջին տվյալներով՝ զոհերի ու վիրավորների թիվը գերազանցել է 800-ը։
 
Ներկայացնում ենք համառոտ՝ ինչ է հայտնի օդային հարձակման և դրա հետևանքների մասին:
 
Այսպես. Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Գազա քաղաքի կենտրոնական շրջանների վրա։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, դրանց ընթացքում հրթիռներ են դիպել Ալ-Մաամադանի հիվանդանոցին։
Ըստ բժշկական աղբյուրների՝ զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Al Arabiya-ն հայտնում է, որ զոհերի և վիրավորների թիվը հասել է 800-ի։
 
Al Hadath հեռուստաընկերության զեկույցում ասվում է, որ շատ հիվանդներ դրսում հերթի մեջ են։ Հրթիռների պայթյունները վնաս են հասցրել հարևան շենքերին, որտեղ նույնպես զոհեր են եղել։
 
Միջադեպի կապակցությամբ Պաղեստինի ղեկավարությունը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։
 
ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հիվանդանոցի վրա հարձակումը համարում է ցեղասպանության հանցագործություն։ Շարժումը դիմել է միջազգային հանրությանը, արաբական և իսլամական երկրներին՝ պահանջելով «վերցնել պատասխանատվությունը և անհապաղ միջամտել» Իսրայելի իշխանությունների ագրեսիան դադարեցնելու համար։
 
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին  հայտարարել է, թե կապ չունի միջադեպի հետ և որ Գազայի հոսպիտալում տեղի ունեցած հզոր պայթյունը պաղեստինյան անկլավից անհաջող հրթիռի արձակման հետևանք է, և որ պատասխանատվությունը կրում է «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը:
 
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։ Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նա հեռացել է Ամմանից՝ չսպասելով հոկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպմանը, շտապ վերադարձել է Ռամալլա։
 
Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քեյլը դիմել է ՄԱԿ-ին, միջազգային և մարդասիրական կազմակերպություններին և աշխարհի բոլոր երկրներին՝ կոչ անելով փրկել պաղեստինյան ժողովրդին ցեղասպանության քաղաքականությունից, որը Իսրայելի իշխանությունները վարում են նրա դեմ։
 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ հերքել է այն պնդումները, թե իսրայելցի զինվորականները մասնակցել են Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի։ Նրա խոսքով՝ այս պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։
 
Արտերկրում ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալեդ Մեշալը մուսուլմաններին կոչ է արել բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատների առջև։
 
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդանոցի հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են:
 
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը լրատվամիջոցներին մեղադրել է պաղեստինցիների հայտարարություններին անմիտ հետևելու մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն էլ հայտարարել է, որ իր տրամադրության տակ եղած օպերատիվ տվյալների վերստուգումը հաստատել է «Իսլամական ջիհադի» մեղքի մասին վարկածը։ «Իսլամական ջիհադը» իր հերթին հերքել է Իսրայելի այն պնդումը, թե ինքը պատասխանատու է հարձակման համար:
 
Ռուսաստանը և ԱՄԷ-ն դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հոկտեմբերի 18-ին նիստի հրատապ խնդրանքով։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունն այնուհետ հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա այսօր:
 
ՀԱՄԱՍ-ի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների համար, Պենտագոնը Իսրայելին կոչ է արել հետևել պատերազմի կանոններին, Եգիպտոսը դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ այն համարում է մարդասիրական իրավունքի խախտում, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սարսափելի և լիովին անընդունելի է համարում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը հիվանդանոցին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոստովանել է, որ միջադեպը չի համապատասխանում մարդասիրական չափանիշներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել «աննախադեպ դաժանությունը» Գազայի հատվածում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստորեն դատապարտել է միջադեպը, կոչ է արել պաշտպանել բոլոր խաղաղ բնակիչներին և խնդրել հումանիտար մուտք գործել պաղեստինյան անկլավ, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հիվանդանոցի վրա հարձակումն Իսրայելի կողմից անվանել է «զզվելի հանցագործություն»:
 
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն էլ սա համարում է «սարսափելի հանցագործություն» և կոչ է անում «մեղադրողներին պատասխանատվության ենթարկել», ԱՀԿ-ն ևս դատապարտել է հիվանդանոցի ավիահարվածը, պաշտոնական Սիրիան Գազայի հատվածի հարձակման համար մեղադրել է Արևմուտքին, ԿԽՄԿ-ն հիշեցրել է, որ հիվանդանոցները պետք է պաշտպանված լինեն, ՄԱԿ-ում մի խումբ արաբական երկրներ պահանջել են հրադադար հաստատել Գազայում, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է հրեշավոր պատերազմական հանցագործություն, որի պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները։
 
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կաշխատի իր դաշնակիցների հետ՝ պարզելու հարձակման հանգամանքները, Մարոկկոն, Կատարը, ԱՄԷ-ն և Վենեսուելան դատապարտել են իսրայելական հարձակումը հիվանդանոցի վրա:
 
Հիվանդանոցի ավերման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հարվածը՝ հիշեցնելով, որ հիվանդանոցներն ու բուժանձնակազմը պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգնականներին հանձնարարել է տվյալներ հավաքել՝ պարզելու հարձակման հանգամանքները, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է ռազմական հանցագործություն՝ դրա համար մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին։ Երկիրը սուգ է հայտարարել հարձակման զոհերի հիշատակին։
 
Ալժիրը հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումն անվանել է դիտավորյալ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման համար «ոչ մի արդարացում» չկա և կոչ է արել մեղավորներին պատասխանատվության ենթարկել, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հարձակման համար պատասխանատու է համարում Իսրայելին:
 
Ռուսաստանն առաջարկել է լրացնել Մերձավոր Արևելքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի բրազիլական նախագիծը՝ դատապարտելով հիվանդանոցի վրա հարձակումը, Չինաստանը միացել է հարվածի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնելու Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքին, Տոկիոն ևս վրդովված է Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից, հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: