ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել տնտեսական ճգնաժամի դեմ

Տնտեսական ճգնաժամի շարունակման և Թուրքիայի լիրայի աննախադեպ արժեզրկման պայմաններում, Թուրքիայում հիմքեր են ստեղծվել գնաճի և անհրաժեշտ սպառողական տարբեր ապրանքների գների բարձրացման համար։

Վերջին մի քանի տարիներին, Թուրքիան տնտեսական լուրջ խնդիրներ է դիմագրավում։ Այդ խնդիրները հատկապես կապված են Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկման հետ։ Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման պատճառով, այդ երկրի ժողովուրդը  դժգոհ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տնտեսական գործունեությունից։ Այս համատեքստում շատ փորձագետներ ու տնտեսագետներ այս իրավիճակը պայմանավորում են բանկային տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությամբ, որն իրականացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդյունքում, Թուրքիայի շատ քաղաքացիներ և ներդրողներ ձգտում են իրենց կանխիկ ակտիվները վերածել ավելի կայուն արժույթների, ինչպիսիք են դոլարը և եվրոն:

Բողոքելով գնաճի և գնողունակության նվազման դեմ, Թուրքիայի հազարավոր բնակիչներ, ցույցեր անցկացնելով, իրենց բողոքն են հայտնել այդ կապակցությամբ:  Թեև կիրակի օրը (դեկտեմբերի 12-ին) տեղի ունեցած ցույցերը պետք է համարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում վերջին երկու շաբաթների ընթացքում կայացած բողոքի ցույցերի շարունակությունը, սակայն պետք է ասել, որ սա առաջին մեծ հավաքն է՝ վերջին շաբաթների տնտեսական ցնցումների դեմ։ Չնայած Թուրքիայում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերի ներքին և տարածաշրջանային արձագանքներին, դեկտեմբերի 12-ի բողոքի ակցիան, կարծես թե, ունեցել է լայնածավալ համաշխարհային արձագանք: Ամեն դեպքում, արհմիությունների հրավերով Ստամբուլի փողոցներ դուրս եկած ցուցարարները բողոքի կարգախոսներ են վանկարկել և Էրդողանի կառավարությանը կոչ են արել գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակին վերջ տալու համար։

Որոշ ժամանակ առաջ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայեց Կենտրոնական բանկին նվազեցնել տոկոսադրույքները մինչև 15 տոկոս: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը չնայած իր կառավարության ներքին, տարածաշրջանային և համաշխարհային սխալ քաղաքականությանը, արտաքին ուժերին է մեղադրել Թուրքիայի տնտեսական ճգնաժամի համար։ Սակայն Էրդողանի ելույթից անմիջապես հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվեց դոլարի ու եվրոյի նկատմամբ:

Թուրքիայի ժողովրդի հակակառավարական ցույցերի մասին պետք է ասել, որ բնակչության տարբեր շերտերի շրջանում առկա կենցաղային համատարած խնդիրների և աշխատավորների շրջանում աճող աղքատության պատճառով, հատկապես 14 միլիոն մարդ աղքատության շեմից ցած մակարդակում հայտնվելով, հակակառավարական բողոքները տարածվեցին, և Էրդողանի կառավարության հիմքերի խարխլվելը մոտալուտ է:

Թարգմանեց՝ Արփի Ալավերդյանը

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: