ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է Ջուլիեն Լուսենգեն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման եւ ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախությունը, նվիրումն ու անձնազոհությունը՝ մենք լիահույս ենք, որ նա կարող է նաեւոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող ենք անելնրանց համար,ում իրավունքները խախտվում են,եւովքերմերաջակցությանեւ համերաշխության խիստ կարիքն ունեն»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահեւԼոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահականնորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: «Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհիմի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել: Այսօր, առավել քան երբեւէ, մենք պետք է թույլ տանք, որ մեզ միավորեն եւ առաջնորդեն երախտագիտությանեւմարդկայնության համընդհանուրարժեքները,ինչպես դրանք առաջնորդում են 2021 թ. «Ավրորա»մրցանակի դափնեկիրՋուլիենԼուսենգեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլարպարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020թ.պատերազմիցտուժած արցախցիների խիստկարիքները,«Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի»համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող եւ կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց եւ նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ՝ Կոնգոյացի կանանց հիմնադրամ, Կոնգոյի համերաշխության լիգա, «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության»: «Ջուլիեն Լուսենգեի եւ նրա կազմակերպությունների՝ կանանց աջակցությանն ուղղված բացառիկ աշխատանքը,ինչպեսնաեւ նրա քաջությունն ու հաստատակամությունը՝ հակադրվելու տեղական հզորուժերին հանուն կանանց պաշտպանության, գթասրտության, բարության եւ նվիրումիլավագույն օրինակն են: «Ավրորայի» ամենակարեւոր նպատակներից մեկը նման հերոսներին քաջալերելն է, եւ մենք երախտապարտ ենք, որ ունենք այդ հնարավորությունը»,- ասաց «Ավրորա»մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին: SOFEPADI կազմակերպության գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական եւ հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել եւ բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանված անձինք: SOFEPADI-ն նաեւ խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ եւ դպրոցներումներգրավմամբ,իսկ փրկվածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացուցիչ դատարանում: ««Ավրորան» համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորան», բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների եւ կարողանալ ներկայացնել եւ խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների եւ նվիրատուների օգնությամբ»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտություններից եւ մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: Գործողությունների վրա հիմնված այս բարեգործությունը, որի նպատակն է հասնել շոշափելի արդյունքի, հնարավոր է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվություններն ընձեռում են հնարավորություն՝ շարունակելու աջակցել մերօրյա հերոսներին: «Ավրորան» բարձր է գնահատում իր առաքելությանն ուղղված յուրաքանչյուր հանձնառություն եւ կոչ է անում յուրաքանչյուր անհատի՝ միանալու եւ աջակցելու մարդասիրական ջանքերին: Միեւնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: Տարածել Facebook Twitter Reddit VKontakte Տարածել էլ-փոստով Տպել Նմանատիպ հոդված Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը 10 Հոկտեմբերի, 2021, 00:33 Հայաստանը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան 9 Հոկտեմբերի, 2021, 21:45 Խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանք է. ՄԻՊ 9 Հոկտեմբերի, 2021, 20:34 Արցախը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը 9 Հոկտեմբերի, 2021, 19:42 Ադրբեջանական ռազմական հենակետերը անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի համար․ ԱՀ ՄԻՊ 9 Հոկտեմբերի, 2021, 19:37 Ինչի՞ կվերաճի Իրան-Ադրբեջան «մեսիջային» պատերազմը․ նոր ռիսկեր՝ 44-օրյայից հետո 9 Հոկտեմբերի, 2021, 19:00 Կարդացեք նաև Close Քաղաքական ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ 9 Հոկտեմբերի, 2021, 18:50 Վերջինը Ամենից դիտված Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ստեղծագործություններից․ «Պոեզիա» 10 Հոկտեմբերի, 2021, 07:55 Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը 10 Հոկտեմբերի, 2021, 00:33 Հայաստանը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան 9 Հոկտեմբերի, 2021, 21:45 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է Ջուլիեն Լուսենգեն 9 Հոկտեմբերի, 2021, 21:04 Խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանք է. ՄԻՊ 9 Հոկտեմբերի, 2021, 20:34 Արցախը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը 9 Հոկտեմբերի, 2021, 19:42 Ադրբեջանական ռազմական հենակետերը անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի համար․ ԱՀ ՄԻՊ 9 Հոկտեմբերի, 2021, 19:37

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:

Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին եւ համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Աղբյուր ՝  armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: