Ռայիսի.Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովել ներտարածաշրջանային բազմակողմ մեխանիզմներով
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, հոկտեմբերի 6-ին կայացած կառավարության նիստում, նշելով, որ Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունն ասել է.«Հարևանության քաղաքականությունը պետք է հիմնված լինի երկկողմանիության, բարյացակամության ու կառուցողական համագործակցության սկզբունքի վրա»:
Իրանի նախագահը կառուցողական համագործակցությունները համարել է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկեցության ու տնտեսության զարգացման հիմնական գործոնը, հավելելով. «Կովկասյան տարածաշրջանը այս սերտ համագործակցության լավագույն օրինակ հանդիսանալու պոտենցիալ ունի»:
Կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը, Ռայիսին հավելել է.«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովել ներտարածաշրջանային բազմակողմ մեխանիզմներով, քանի որ պատեհապաշտ ու չարագործ տարրերի միջամտությունը կվնասի ժողովուրդների շահերին»:
Նշելով, որ փորձը ցույց է տվել, որ անվտանգության ապահովումն օտարերկրացիներին վերապահելու կողմնորոշումը դատապարտված է ձախողման, Իրանի նախագահն ասել է.«Եթե երկրներն իրենց բանակների ինքնությունն ու ազգային ոգին թուլացնեն օտարերկրների զինվորականներին ապավինելու արդյունքում, ճգնաժամի ժամանակ մեծ խնդիրների առջև կհայտնվեն»: