ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքուն մինչ այժմ Թեհրանի հանդեպ քծնանքի քաղաքականություն է վարել, իսկ հիմա հոխորտում է, դա Իրանում անպատասխան չեն թողնի․ Էմմա Բեգիջանյան

Yerevanlur-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Տիկին Բեգիջանյան, երեկ հանդիպել են Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա օտար երկրներին խզել իր հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Ես ուշադրությամբ հետևել եմ երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, դրան հաջորդած համատեղ մամլո ասուլիսին և կարող եմ արձանագրել, որ մի շարք ուշագրավ շեշտադրումներ են արվել։ Իրանական մամուլում ևս հետաքրքիր դիտարկումներ կային։ Ընդհանուր առմամբ խոսք է գնացել հարաբերությունները խորացնելու, նախկին պայմանավորվածություններն իրագործելու մասին։ Հայաստանի արտգործնախարարն էլ հերթական  անգամ բարձրացրել է այն փաստը, որ Ադրբեջանն առ այսօր չի վերադարձրել բոլոր գերիներին։

Ինչ վերաբերում է Իրանի արտգործնախարարի հայտարարությանը, ապա միանշանակ է, որ կան որոշ կարմիր գծեր, որոնք Իրանը թույլ չի տա հատել։ Ընդհանրապես Իրանում բոլոր մակարդակներով նշվել է, որ իրենց համար անթույլատրելի են աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Այստեղ խոսքն այդ չարաբաստիկ միջանցքի մասին է։ Մյուս կողմից, պետք է նշեմ, որ այս օրերին կարդում են իրանցի վերլուծաբանների մեկնաբանությունները, որոնք մտահոգիչ են։ Բանն այն է, որ իրենց կարծիքով՝ Հայաստանն էլ դեմ չէ այդ միջանցքին։ Ինչ-որ տեղ գրվում է նաև, թե ՀՀ վարչապետն ասել է, որ մենք նկատի չունենք այն, ինչի մասին խոսում է Ադրբեջանը՝ ասելով ճանապարհներ։ Բայց հիմնական մտահոգությունն այն է, որ ըստ իրենց՝ Հայաստանը հստակ դեմ չի արտահայտվում այդ միջանցքին։

-Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ։ Ի՞նչ գործողություններ են հնարավոր, ինչի՞ մեջ են փորձում ներքաշել Հայաստանին։

Իհարկե մշտապես կարող են փորձեր լինել, բայց ես այս պահին վտանգներ չեմ տեսնում։ Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումն էլ այդ իմաստով դրական ազդակ է։ Խոսք է գնացել անգամ այն մասին, որ ինչքան հնարավոր է արագ Տաթևի ճանապարհը գործարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Այս պահի դրությամբ ես չեմ հանդիպել այնպիսի փորձերի, որ Հայաստանին ինչ-որ բանի մեջ ներքաշեն կամ հակաիրանական  տրամադրություններ տարածեն։ Իրանական մամուլում գրվում է, որ Հայաստանը դասեր է  քաղել անցյալից ու այժմ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունն է ուզում հաստատել։ Պաշտոնական մակարդակով երկու կողմից դրական ազդակներ են հնչում։ Մեզ համար կարևոր հայտարարություն է նաև այն, որ Իրանը դեմ է սահմանի փոփոխությանը և գուցե նաև  հասկանում են, որ իրենք պատերազմի ընթացքում ճիշտ դիրքորոշում չորդեգրեցին։ Ուզում եմ ասել, որ միշտ պաշտոնական դրական հայտարարություններ են հնչում, բայց երբ կողքիս կարդում ես վերլուծությունները՝ հասկանում ես, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ ու կան որոշակի մտահոգություններ։ Եվ առաջին հերթին այն փաստը, որ Իրանում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե Հայաստանն այդ միջանցքին կողմ է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հայտարարել է, թե իրանական կողմը անհիմն մեղադրանքներ է  տարածում և  չկա որևէ ապացույց, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ներկա է Իսրայելը և սպառնում է Իրանին: Իրան-Ադրբեջան հարաբերություններում ի՞նչ է կատարվում։

-Ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Բայց այս զարգացումները ևս պետք է դիտարկել այդ միջանցքային տրամաբանության մեջ։ Իրանական կողմը գտնում է, որ այդ միջանցքում կլինի նաև Իսրայելը։ Մինչդեռ Իրանը դեռ պատերազմի ժամանակ պետք է հասկանար, թե Իսրայելն ինչ դերակատարություն է ունեցել։ Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունները ռազմավարական են, օրեցօր զարգանում են ու դա բնականաբար չի կարող Թեհրանին չմտահոգել։ Ալիևը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ այսպես կոչված ազատագրված տարածքների հետ վերադարձի համար Իսրայելը մեծ դերակատարություն է ունեցել։ Որոշ հոգևորականներ նույնիսկ նշում են, որ այդ տարածքներում Իսրայելը դպրոցներ է կառուցում։ Ուրիշ ոչ մի հատվածից Իսրայելն այնքան մոտ չէ Իրանին, որքան այս դեպքում։ Կարծում եք դա չպե՞տք է մտահոգի Իրանին, իհարկե մտահոգում է, պարզապես դա Թեհրանը դեռ պատերազմի օրոք պետք է հասկանար։

-Նաև հարց են բարձրացնում՝ ինչու՞ մինչ այսօր Իրանն այդ հատվածում զորավարժություն չէր անցկացնում։

– Պատասխանը պարզ է՝  մինչ այժմ Իրանը վստահ էր, որ հակաիրանական որևէ գործողություն այդ տարածքում չի իրականացվի։ Իսկ հիմա այդ վստահությունը չկա։ Ադրբեջանը մինչև հիմա Իրանի հետ քծնանքի քաղաքականություն է վարել, բայց հիմա նաև հոխորտում է Իրանի դեմ։ Դա անկասկած Թեհրանում նկատում են ու անպատասխան չեն թողնի։

Մարիամ Գրիգորյան

05/10/2021

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: