ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու նախապայման փորձագետը համարում է ՀՀ տարածքից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը սահման ազատման և սահմանագծման գործընթաց սկսելուց առաջ կարևոր նախապայման է համարում ուժի կիրառման բացառումը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթիկյանը նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարության և անվտ անգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Թաթիկյանը մշակել է 11 սկզբունք՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու համար:Նա նշեց դրանցից երկուսը, որոնք պետք է հիմք լինեն գործընթացը սկսելու համար:«Առաջին՝ ուժի կիրառումը պետք է բացառվի, Ադրբեջանի ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Սա պետք է լինի երկու նախապայմաններից մեկը: Երկրորդը՝ Արցախի հակա մարտության կարգավորման հարցը պետք է դուրս լինի այս շրջանակից, այն պետք է շարունակվի զուգահեռ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց Թաթիկյանը:

Սոչիի հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Փորձագետը ՌԴ-ի կողմից խորհրդակցական ձայնով այս գործընթացին միանալը համարեց իմաստուն և ողջախոհ որոշում:

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցում նա կարևորեց նաև ԵԱՀԿ-ի դերը: Եթե առաջին փուլում մնան չլուծված հարցեր, ապա ըստ նրա՝ Մինսկի խմբին կից կարելի է ստեղծել որևէ ենթախումբ կամ Մինսկի խմբից դուրս ինչ-որ հանձնաժողով՝ հատուկ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված, գործընթացը շարունակել՝ ԵԱՀԿ-ի համապատասխան նորմերի համաձայն: Իսկ եթե այդ երկրորդ փուլում էլ մնան վի ճահարույց հարցեր, պետք է գնալ միջազգային դատարան:

yerevan-times.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: