ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ֆրանսիական կարևոր փաստաթուղթ Փարիզում և աղմուկ Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Փարիզում ստորագրել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզը:

Առայժմ մանրամասներ ներկայացված չեն: Այդ արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների աշխատանքային նիստի ընթացքում: Նիստը վերաբերել է տնտեսական երկկողմ գործակցության հեռանկարին: Հայ-ֆրանսիական հարաբերության տնտեսական բաղադրիչն ու բովանդակությունը հարստացնելու, ինտենսիվացնելու մասին խոսել և գրել եմ բազմիցս:

Հայաստան-Ֆրանսիա հարաբերության քաղաքական, հասարակական «առանձնաշնորհյալ» բնութագրվելու հանգամանքը որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հարաբերության մակարդակին, որը խոշոր հաշվով մնացյալ բոլոր ուղղությունների հիմքային ամրությունն է: Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունը պետք է մոտեցնել քաղաքական հարաբերության «առանձնաշնորհյալ» բնութագրմանը: Հենց տնտեսական հիմքն է, որ պետք է թույլ տա զարգացնել և ծավալել քաղաքական հարաբերությունը, միաժամանակ նաև նպաստել Հայաստանի քաղաքական կարողությունների ծավալմանն ու ընդլայնմանը: Այդ իմաստով, Փարիզում ստորագրված փաստաթուղթը գուցե հնչեղ չէ տեղեկատվա-տրենդային ընդունված կատեգորիաների համեմատությամբ, սակայն ի տարբերություն դրանց առավել գործնական, առարկայական և իրատեսական է հայ-ֆրանսիական հարաբերության ամրապնդման, զարգացման և դրանով նաև Հայաստանի անվտանգության և սուբյեկտության բարձրացման առումով:

Ընդ որում, այս համատեքստում ուշադրության է արժանի այն, որ երբ Հայաստանի արտգործնախարարը Ֆրանսիայում է և Ֆրանսիայի հետ քննարկվում ու ստորագրվում են տնտեսական հարաբերության խորացման ճանապարհային քարտեզի վերաբերող հարցեր ու փաստաթղթեր, Երևանում մի խումբ անձինք աղմկոտ ակցիաներ են կազմակերպում հենց ԱԳ նախարարության շքամուտքում, տարօրինակորեն պահանջելով, որ իրենց հետ հանդիպի նախարարը, երբ բավականին լայնորեն տարածվել էր, որ նախարար Միրզոյանը այց է կատարել Ֆրանսիա: Թե՞ Ֆրանսիայի հետ քննարկումներն են Երևանում արտգործնախարարության շեմին աղմկոտ ակցիաների խորքային պատճառները:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: