ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ դրամատուրգ, Կինոյի և թատրոնի ռեժիսոր Արբի Հովհաննիսյան

Արբի Հովհաննիսյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 20-ին Նոր Ջուղայում։ Սովորել է Թեհրանի հայկական Քուշեշ Դավթյան դպրոցում։ 1966 թվականին ավարտել է Լոնդոնի ֆիլմարվեստի ինստիտուտը։

Ուսման տարիներին նկարահանել է Գրիգոր Զոհրապի «Դիմակ» և Հովհաննես Թումանյանի «Փարվանա» կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ցուցադրվել են Օբերհաուզենի կինոփառատոնում՝ Բրիտանիայի կողմից ։ 1971 թվականին նկարահանել է «Աղբյուր» երկարամետրաժ ֆիլմը, քաղված Մկրտիչ Արմենի վիպակից: Այն ցուցադրվել է Վենետիկի, Փարիզի, Պիզարոյի կինոփառատոնում Իրանի կողմից։ Ֆիլմի օրինակը պահպանվում է Սինեմաթեք Ֆրանսեզում:

Հիմնադրել է «Արմեն» (1960), «Քարգահե Նեմայեշ» ([Թատրոնի Աշխատանոց] 1969, ռեժիսոր՝ մինչև 1976), «Չարսու» թատրոնները։

Բեմադրել է Թեհրանի նորակառույց մեծ թատրոնի, «Թաթրէ շահր»-ի բացման ներկայացումը՝ Անտոն Չեխովի «Բալենու այգին» 1973 թ. և երեք տարի եղել է նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու մնայուն խաղացանկի բեմադրիչը։ 1977 թվականից մինչև Իրանի Իսլամական հեղափոխությունը՝ 1979 թվականը, եղել է «Չարսու» թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։

Բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Լևոն Շանթի «Ճամբուն վրա», «Ուրիշի համար», Ագուստ Ստրինբերգի «Օր. Ժուլի», «Պարտատերեր», Սամուել Բեքեթի «Բեքեթ 5», Արթուր Ադամովի «Այնպես, ինչպես որ էինք», Փիթր Հանտկեի «Ոոտքս ինձ ուսուցիչ», «Ինքնադատում», Հենրիկ Իբսենի «Հեդդա Գաբլեր», «Փոքրիկ Էյոֆը», Փիթր Գիլի «Ննջեցյալների որջը», Ալբեր Կամյուի «Կալիգուլա», Անտոն Չեխովի «Բալենու այգին», «Շնիկով տիկինը», Լուիջի Փիրանդելլոյի «Մարդ, գազան ու առաքինություն», Թադեոս Ռուժևիչի «Ծիծաղելի ծերուկը», Թենիսի Ուիլեամզի «Կանչը» և այլոց ստեղծագործություններից՝ հիմնականում երեսուն թատերգություն՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Հրավիրվել է Փիթեր Բրուկի և Երժի Գրուտովսկու կողմից՝ համագործակցելու թատրոնի մարզում նրանց վարած հետազոտական ծրագրերին։

1970-1971 թվականներին ռեժիսոր Պիտր Բրուկի հետ Շիրազի արվեստի փառատոնի համար բեմադրել է մեծահամբավ «Օրգաստ» ներկայացումը 2 մասով։

Արբի Հովհաննիսյանը 1979 թվականին հաստատվել է Փարիզում։ 1980 թվականին հիմնել է Փարիզի Հայ թատրոնի ընկերակցությունը(ՀԹԸ) և 1983 թվականին բեմադրել է Լևոն Շանթի, Վազգեն Շուշանյանի երկերի և Արշիլ Գորկու նամակների հիման վրա իր հյուսած «Թե ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը կսփռվի կյանքիս մեջ» ներկայացումը։ Նկարահանել է այն որպես կինո, ցուցադրվել է Մոնրեալի, Փարիզի ու ԱՄՆ-ի մի քանի կինոփառատոներում։ Փարիզի բեմերում հայերենով բեմադրել է վեց հայկական թատերգ իր սցենարով «Թե ինչպես մերս ասեղնագործ գոգնոցը...», Եղիա Գասպարյանի «Քըզ մեզ աղկեկները», Լևոն Շանթի «Շղթայվածը», «Ուրիշի համար», Վահան Թոթովենցի «Երկու սուր» և Գոհար Մարկոսյանի «Հուշարձան»։

«Ֆեստիվալ դ՛ոթոնի» հրավերով Ժորժ Պոմպիդու Կենտրոնում Ֆրանսերենով բեմադրել է Անտոն Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքը, իր բեմականացմամբ, Սաշա Փիթոյեֆի խաղարկությամբ։ «Թեատր դո լա Վիլի» համար Անդրե Շերբանի գործակցությամբ բեմադրել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»։

1990 թվականից «Հայ թատերագիրներին նվիրված թատերական ընթերցումներ» խորագրի ներքո մարմնավորել ու ներկայացրել է նախապես խաղացանկ չմտած և ընդհանրապես անտեսված՝ անճանաչ մնացած, ավելի քան 130 թատերգ Փարիզում, Երևանում, Թեհրանում, Նյու Յորքում և Տորոնտոյում։

Առաջին անգամ Հայաստան է այցելել 1989 թվականին, Սովետական Հայաստանի կինոգործիչների հրավերով։ Պաշտոնապես աշխատել է Հայաստանում և սփյուռքում արտադրված ֆիլմերի՝ Ժորժ Պոմպիդու Կենտրոնում «Հայկական Շարժարվեստը» վերնագիրը կրող հետադարձ հայացք ծրագրի և դրան առնչվող ցուցահանդեսի համար։ Ծրագիրն իրականացվել է  1993 թվականին (հունիսի 9 - հոկտեմբերի 18) ։

Երկրորդ անգամ Հայաստան է այցելել 1991 թվականին սփյուռքահայ Անդրանիկ թատերական փառատոնի հրավերով՝ «Լևոն Շանթը և իր թատերական մտածողությունը» բանախոսությունը և «Շղթայվածը» խաղի երրորդ արարը ներկայացնելու համար։ Գնահատվել է Փառատոնի կողմից, Ժյուրիի հատուկ դիպլոմով։

Երրորդ անգամ Հայաստան է հրավիրվել 1996 թվականին, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից։ «Թատերական ընթերցումներ» խորագրի ներքո, Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահում, Մարտիրոս Սարյանի պաննոյի ներքո ներկայացրել է շարժումի և տարածքի մեջ դրված երեք թատերգ՝ Լևոն Շանթի «Ուրիշի համար», Վահան Թեքեյանի «Մայրեր» և Միքայել Գուրջյանի «Տուրքը»։ Կազմել է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի վերակառուցման, խաղացանկային հարցերի և թատերական արվեստի ուսուցման ծրագրերի մշակման համար առաջարկներ և ծավալուն գործնական ուղեցույց: Չնայած իր վայելած պաշտոնական գնահատանքին, այն երբեք չկիրառվեց և հակառակ ընթացքի մեջ դրվեց։

Արբի Հովհաննիսյանը գրել է թատրոնի, կինոյի և երաժշտական արվեստների մասին հոդվածներ՝ հատկապես «Հառաջ»-ի «Միտք և Արվեստ»ի մեջ։

Խմբագրել ու ծանոթագրել է հայ թատերագիրների գործերից կազմված երկու եռահատոր՝ «ՄԵԿ ԱՐԱՐ» վերտառությամբ, որը ներառում է 40 թատերախաղ: Հրատարակությունն  է Հայ թատերական ընկերակցության և Գրականության և արվեստի թանգարանի, 2001-2003թթ. Փարիզ-Երևան և «ԹԱՏԵՐԳԱՇԱՐ»-ը, ներառում է 12 յուրօրինակ թատերգներ , ՀԹԸ. 2019, Փարիզ-Երևան։

Արբի Հովհաննիսյանի նկարած ֆիլմերն են՝ «Հառաջ 83»,որն Արփիկ Միսաքյանի մասին վավերագրական երկարամետրաժ ֆիլմ է 2009-2019թթ., «Ռուբեն Մամուլյան 88» վավերագրական երկարամետրաժ ֆիլմ 1986-1987թթ., «Թե ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը կսփռվի կյանքիս մեջ» խաղարկային լիամետրաժ ֆիլմ 1983-1985թթ., «Աղբյուր», քաղված Մկրտիչ Արմենի վիպակից խաղարկային լիամետրաժ ֆիլմ 1971թ., «Ղևբեոս որ անվանեցավ Թադեոս» վավերագրական կարճամետրաժ ֆիլմ 1967թ., «Փարվանա» մուլտֆիլմ 1965թ. և «Դիմակ» խաղարկային կարճամետրաժ ֆիլմ 1964թ.:

Արբի Հովհաննիսյանն արժանացել է բազում մրցանակների ըստ հետևյալի՝ Իրանի հեռուստամրցանակ, 1968թ. Աբբաս Նալբանդյանի «Նորին խորն ու լայն հետազոտություն 25-րդ դարի քարաշերտերում» թատերգի բեմադրության համար, «Շիրազ-Պերսեպոլիս Արվեստի Փառատոն»-ի 1970 թվականի մրցանակ, «Վիս և Ռամին»-ի բեմադրության համար, «Սաո Պաոլոյի Թատրոնի Քննադատների 1975թ. մրցանակ», Ալբեր Կամյուի «Կալիգուլա»-ի բեմադրության համար:

Արբի Հովհաննիսյանը այժմ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում:

Պատրաստեց՝ Նորիկ Ղարաբեգյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: