ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուս-թուրքական տանդեմի կողմից մեծ ճնշում կա Հայաստանը եւ Նախիջեւանը Իրանից կտրելու հարցում

lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

 

Պարոն Շահմուրադյան, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում ու գումար են գանձում իրանական բեռնատարների վարորդներից: Ի՞նչ արձագանք կա Իրանում ստեղծված իրավիճակի հետ կապված և արդյոք Իրանն այստեղ լուրջ վտանգ տեսնում է, թե ոչ:

 

Այո, երեկ առավոտյան արդեն Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարությամբ հանդես եկավ, անդրադառնալով այս խնդրին և հայտարարելով, որ Իրանը մտահոգ է այս հարցում և պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել երկու կողմերին այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մինչ այժմ Իրանի արձագանքը սա է եղել ԱԳՆ խոսնակի մակարդակով: Ես չեմ կարծում, որ Իրանն անտարբեր անցնի այս խնդրի կողքով, քանի որ Ադրբեջանի այս հակոտնյա քայլերը վնասում են Իրանի տնտեսական շահերին և տարածաշրջանի անվտանգությանը: Նաև պետք է նկատի ունենանք, որ Իրանը երկարատև ծրագրեր է մշակել և երբ կարողանա Արևմուտքի հետ իր  հարցերը լուծել, Հայաստանի միջոցով ցանկանում է ճանապարհ բացել դեպի Վրաստան, Սև ծով և Արևմտյան Եվրոպայի երկրներ: Իրանը շատ լուրջ է վերաբերվում այս հարցին և չեմ կարծում, որ անտարբեր լինի, եթե Ադրբեջանի կողմից շարունակվեն նման արարքները: Կարծում եմ՝ Իրանը ավելի կոշտ դիրքորոշում կընդունի, հնարավոր է Ադրբեջանի դեսպանին կանչեն ԱԳՆ և դիտողության արժանացնեն:

 
 

Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպել է Ալիևի օգնականի հետ, քննարկել է Հայաստան-Իրան սահմանին իրավիճակը: Ձեր կարծիքով, Հայաստան-Իրան հարաբերությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս իրավիճակը:

Այդ խնդիրներն ուղղակիորեն կապվում են «Զանգեզուրի միջանցքի» հարցին: Ռուս-թուրքական տանդեմի կողմից մեծ ճնշում կա Հայաստանի իշխանությունների վրա Սյունիքի մարզով թուրք-ադրբեջանական երթուղային միջանցք տրամադրելու հարցում, որպեսզի Նախիջևանով Թուրքիան միանա Ադրբեջանին: Սա ուղղակիորեն անհանգստացնում է Իրանին, քանի որ Իրանը նաև մեծ շահեր ունի Ադրբեջանում՝ կապված հենց երկաթուղիների, ճանապարհների հետ: Կարծում եմ՝ Իրանը փորձում է Ադրբեջանին հասկացնել, որ միակողմանի հակոտնյա քայլերով վնասում է նաև Իրանի շահերին տարածաշրջանում:

Ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորումը:

Անկասկած կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք անհանգստացնում են Իրանի պետական պաշտոնյաներին, և դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող համատեղ ջանքերն են՝ Նախիջևանը կտրել Իրանից: Այդ ուղղությամբ արդեն երկար ժամանակ է, որ աշխատում է Թուրքիան, նույնիսկ նրա գործընկեր Ռուսաստանը: Փաստորեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման լավրովյան պլանի հիմքում ընկած է այն, որ Իրանին և Հայաստանին զրկեն կովկասյան տարածաշրջանում հաղորդակցության ուղիներից և դրանք փոխարինեն ռուսական տարբերակով: Ընդ որում, Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ-ի շրջանակում հաղորդակցության առումով տնտեսական ավելի մեծ դերակատարություն ապահովել Թուրքիային, որը համարվում է տարածաշրջանում Իրանի թե գործընկերը, թե լուրջ մրցակիցը: Հետևաբար, Հայաստանը պետք է փորձի Իրանի հետ միասնական ջանքերով զսպել Ադրբեջանի և Թուրքիայի նման քայլերը, քանի որ դա իրոք կվնասի Իրանի և Հայաստանի կապերին ու տնտեսական շահերին: Դրանք ապակայունացնող քայլեր են ամբողջ տարածաշրջանում:

Ընդհանրապես վերջին օրերի զարգացումներն ի՞նչ մտահոգություններ են առաջացրել Իրանում:

Հատկանշական է, որ Իրան-Հայաստան առևտրատնտեսական, տրանսպորտային և աշխարհաքաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարը կապված է նաեւ Իրան-Արևմուտք հարաբերությունների  կարգավորման հետ, հատկապես ՀԿԸԾ-ի և վերջերս ԱԷՄԳ-ի հետ ընթացող բանակցությունների, դրանից բխող համաձայնության կայացման արդյունքների հետ, որում շահագրգիռ է Իրանը, որպեսզի կարողանա Եվրոպայի հետ Հյուսիս-Հարավ ճանապարհով կապ ստեղծել: Սա, ինչպես ասացի, խանգարում է Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի պլաններին: Եվ իհարկե, պետք է այս ընդհանուր ֆոնին նկատի ունենալ նաև Իսրայելի դերակատարությունն ու ներկայությունը Ադրբեջանում, որը փորձում է Ադրբեջանի միջոցով կտրել Հայաստանի կապն Իրանի հետ, որպեսզի կարողանա Իրանին ավելի մեկուսացնել տարածաշրջանում: Այդ ուղղությամբ, այո, Իրանը մտահոգ է և իր ջանքերը գործադրում է, որ կարողանա Հայաստանի հետ իր բարիդրացիական և առևտրական ու տրանսպորտային կապերը պահպանել:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: