ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ վարչապետը «Արմօյլ» ՓԲԸ-ի գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ վարչապետը «Արմօյլ» ՓԲԸ-ի գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրը։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը կլինի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Խմբի կազմում կլինեն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի առաջարկած համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով: Խոսքը Եղվարդի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է, որը պետք է զբաղվեր բիտումի ու քսայուղերի արտադրությամբ: 2018թ-ի հոկտեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ՝ «Արմօյլը» պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը: «Արմօյլի» ղեկավարությունը փորձել էր բողոքարկել այս որոշումը իրավական ճանապարհներով, բայց ապարդյուն։ Խնդիրն ավելի ուշ կարգավորվեց կառավարության մակարդակով: Վերջին տեղեկությունների համաձայն այսօր օգոստոսի 2-ին միջգերատեսչական աշխատանքային խումբը այցելել է Եղվարդի Նատի թաղամասում գտնվող «Արմօյլի» ընկերության պատկանող նավթամթերքի վերամշակման գործարան և մոտկից ուսումնասիրել պարագաները և հանդիպում ունեցել գործարանի տնօիրնության պատասխանատու մարմինների հետ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: