ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է աշխատանքի միջազգային համաժողով

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով, որը կնպաստի արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցելու նպատակով առաջին անգամ Հայաստան է ժամանել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կարևորելով ԱՄԿ գլխավոր տնօրենի մասնակցությամբ այս բացառիկ համաժողովը, ընդգծեց, որ սերտ համագործակցում են միջազգային ստանդարտներով աշխատանքի ոլորտը կարգավորող ամենակարևոր կառույցի՝ ԱՄԿ-ի հետ:
 
 
«Համաժողովի գաղափարը հղացավ միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ, որտեղ որոշվեց Հայաստանում կազմակերպել միջազգային համաժողով աշխատանքի վերաբերյալ: Քանի որ ԱՄԿ ղեկավարը շրջանառության մեջ էր դրել սոցիալական արդարության համար միջազգային կոալիցիայի ստեղծման գաղափարը, մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կհյուրընկալի այս գաղափարի քննարկումը:  Մենք ԱՄԿ-ի անդամ ենք և վավերացրել ենք մի  շարք կոնվենցիաներ, այժմ էլ քննարկում  ենք նոր կարևոր կոնվենցիա վավերացնելու հարցը: ԱՄԿ նախագահի այցը նաև շատ կարևոր ուղերձ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ մենք առաջին երկիրն ենք, որտեղ նա ընտրվելուց հետո այցելել է»,- ասաց նախարարը:
 
Նախարար Մկրտչյանն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում կկարողանան մի շարք խնդիրների լուծման հետ կապված պատասխաններ ստանալ, քանի որ համաժողովին մասնակցում են ոչ միայն ԱՄԿ-ի գործընկերները, այլև տարբեր երկրների  կառավարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, սոցիալական գործընկերներ, գիտության և երիտասարդության ներկայացուցիչներ:
 
«Կարծում եմ, որ սա շատ լավ հարթակ կլինի նաև մեր մասնագետների և հայաստանյան ընկերությունների համար՝ քննարկելու հնարավոր համագործակցության շրջանակները»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:
 
Աշխատանքի միջազգային կազմակերպության  (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն ընդգծեց  միջազգային համաժողովի կարևորությունը, քանի որ այն վերաբերվում է սոցիալական արդարությանը և դրա  ապահովմանը միջավայրային պայմաններում, ինչպես նաև՝ արհեստական բանականության զարգացմանը և դրա ստեղծած մարտահրավերներին:
 
«Բոլոր մասնակից կողմերը հստակ ընկալում են, թե որքան կարևոր է սոցիալական արդարությունը, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ է պետք անել մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական աճը ապահովելու համար՝ միաժամանակ հավասար պայմաններ ստեղծելով մարդկանց համար:
 
Այսօր այստեղ անցկացվող համաժողովից մեր ակնկալիքները մի քանիսն են․  առաջինը՝  իրազեկվածության մակարդակի բարձրացում, երկրորդը՝ համաժողովին ներկայացուցիչների մեծ քանակ, քանի որ վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը համաժողովում քննարկումների արդյունքում ստացած գիտելիքները և հմտությունները  կտանեն իրենց երկրներ և կխոսեն հնարավորությունների և մարտահրավերներ մասին:  Սոցիալական արդարությունը մեկ գիշերվա ընթացքում չի ապահովվում, սա հեռանակարային նպատակ է, որի ընթացքում պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է պետք անել համատեղ ջանքերով»,-ասաց Գիլբերտ Հունգբոն:
 
 
Նա ընդգծեց՝ քննարկումները կնպաստեն կառուցողական երկխոսությանը, թե ինչպես ստեղծել արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորություններ՝սոցիալական արդարությունը երաշխավորելու նպատակով՝ միաժամանակ ընդգծելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերջին միտումներն ու նորարարությունները:
 
Միջոցառումը իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախագահությամբ։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: