ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի սահմանի իրավիճակը վերահսկելու համար. Ռիտեր

Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում:

2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական կարողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում` առաքելության Գործողությունների տարածքում՝ անձնակազմի թիվը 138 աշխատակցից հասցնելով 209-ի։
 
Այս մասին նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
 
 
«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում:
 
Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտության հետևանքով տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,-ասել է Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
 
Փաստաթղթում ասվում է, որ առաքելությունը գործարկվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ երկամյա մանդատով, և կմնա ամբողջովին քաղաքացիական և անզեն ԵՄ դիտորդական առաքելություն՝ որպես անաչառ դերակատար:
 
«Առաքելության առջև խնդիր է դրված դիտարկել իրավիճակը տեղում և զեկուցել դրա մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը և, հիմնվելով վերոհիշյալի վրա, նպաստել ԵՄ բարձր մակարդակով ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը:
 
Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից: Սա ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ամբողջ սահմանը: Առաքելության ուժեղացումը թույլ կտա նրանց ավելի շատ պարեկություններ իրականացնել»,-հավելել է Ռիտերը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: