ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է

Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 

Օրեր առաջ Գյումրու դարբնության ավանդույթը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Որոշումը կայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեն։
 
«Շատ ուրախ եմ, շատ հաճելի է, էդ նշանակում ա, որ մեր պապերի, հերերի արածները ջուրը չի լցվել։ Գոնե մարդիկ գիտենան էս գործի մասին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում Գյումրիում դարբիններով հայտնի Պապոյան գերդաստանի յոթերորդ սերունդ 38-ամյա դարբին Գարիկն այսպես է արձագանքում նորությանը։ 
 
 
 
Գարիկ Պապոյան
 
 
 
Գարիկի համար բնավ զարմանալի չէ, որ Գյումրու դարբնության մշակույթը եզակի է, ուղղակի լավ է, որ աշխարհն էլ փաստեց դա․ «Տաղանդավոր ժողովուրդ ենք, ձեռքներս էլ լավ է էղել, մաքուր է էղել։ Բոլոր լավ արհեստավորներն էլ Գյումրիից են՝ քարտաշից մինչև դարբին։ Աշխարհում դարբնություն երևի ամեն տեղ էլ կա, բայց մերն ուրիշ ձևի է։ Օրինակ՝ էլ ուրդե՞ղ կա, որ հեր ու տղա իրար հետ կաշխատին, էդիգ լրիվ ուրիշ ձևի է»։
 
Աշխատանքի այդ ուրիշ՝ ընտանեկան ձևը, Գարիկը մանկությունից է տեսել․ «Փոքր ժամանակից արհեստանոց եմ մտել՝ 4-5 տարեկանից։ Տեսել եմ պապաս, պապիկս ինչխ կաշխատեին՝ էրկուսն էլ դարբին էին, պապիկիս պապիկն էլ է դարբին էղել։ Մանկությունից ամեն օրն էլ տպավորվել է մեջս, պապիկիս ու պապայիս գործ էնելը կհիշեմ, զնդանի մոտ իրար հետ գործ կենեին՝ հանաք էնելով։ Իրանք մեր մոտի ամենալավ վարպետներից էին։ Դարբնության հետ կապված ամեն ինչ կենեին՝  մեբելից բռնած մինչև դարպաս, ճաղավանդակ, դուռ։ Մեր արհեստանոց տարբեր քաղաքներից գալիս էին, Փարիզից էլ պապայիս հրավեր է եղել՝ 1993-ին, գնացել էնտեղ պատվեր է էրել, էկել է»,- պատմում է դարբին Գարիկը ու շատ ափսոսում, որ երբ հինգ տարեիկան էր, պապը մահացավ ու չտեսավ, թե ինչպես ինքն արդեն հայրիկի «ձեռքի տակ» սկզբում աշակերտ դառնում, հետո՝ ենթավարպետ, հետո՝ վարպետ․ «Մինչև 2013 թվականը պապայիս հետ եմ աշխատել, դե  վարպետիդ էնքան կօգնես, մինչև կամաց-կամաց դու էլ կդառնաս վարպետ։ Արդեն 14-15 տարեկանից հերս ինձի գործ դավերիա կեներ։ Մանավանդ փոքր տարիքում շատ պատասխանատու էր, միշտ մտածում էի՝ պապայիս սրտով ա՞ արածս, թե՞ չէ»։  
 
 
 
 
2013 թվականին մահացավ Գարիկի հայրը ու, արդեն տասը տարի Պապոյանների դարբնոց ինքը միայնակ է մտնում՝ արդեն որպես վարպետ․ «Հերս տենց էլ չի ըսե, որ վսյո արդեն լավ վարպետ ես, արդեն սովորել ես։ Էս էն գործն ա, որ մինչև հիմի էլ սովորելու տեղ կա» ,- անկեղծանում է Գարիկը։ Ասում է, որ տարիներ անց էլ արհեստանոցի դուռը բացելիս զգում է պապի ու հոր ներկայությունը, շուրջն ամեն ինչ նրանց է հիշեցնում։
 
Հիմա էլ Գյումրիում շրջելիս, կարող է հատ առ հատ ցույց տալ Պապոյանների գերդաստանի աշխատանքները․ «Ձիթողցոնց տան գործերն են, Ասլամազյաններինը, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի թանգարանի գործերն էլ ես ու պապաս ենք էրել»։ 
 
 
 
 
Այս տարի էլ Գարիկ Պապոյանը Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար է աշխատանքներ արել՝ ջահ է պատրաստել։ Ասում է ՝ պատվերներ միշտ կան, չի բողոքում։ Իսկ պատվերներ մշտապես ունենալու գաղտնիքը, ըստ նրա՝ գործին նվիրված լինելն է․ «Տարբեր բնավորության տեր դարբիններ կան, բայց կարևորը գործը սիրելն է, որ սիրեն, կձգտեն լավը կդառնան։ Ես իմ հորից խորհուրդներ չեմ ստացել, ամեն ինչ աչքիս առաջ է էղել, որովհետև հա՛մ տան մեջ եմ պապայիս հետ էղել, հա՛մ արհեստանոցում, մենակ իրա գործին նայելը հերիք էր, խրատ պետք չէր։ Ֆիզիկական ուժը կարևոր է, համառությունը, համբերատարությունն էլ, բայց բարությունն էլ է կարևոր, պիտի հաճախորդներին չխաբես, ձեռքդ մաքուր էղնի»։
 
 
 
 
Այս բոլոր խորհուրդները Գարիկը նաև իր աշակերտներին է տալիս, մի քիչ էլ «սրտնեղում է», աշակերտները վերջին տարիներին շատ չեն, օրինակ՝ այս տարի ընդամենը մեկ աշակերտ է ունեցել, այն էլ՝ 30 տարեկան․ «Աշակերտներ հիմի չունեմ, բայց ունեցել եմ, հիմի ավելի հեշտ գործերի կձգտեն, ավելի շատ կամպյուտերային, մաքուր գործերին։ Էս գործի տանջանքին ամեն մարդ չի դիմանա։ Բայց ես ուրիշ մասնագիտություն չեմ պատկերացնում, չեմ էլ ուզե ունենամ։ Ես շատ կուզեմ շատ աշակերտներ ունենամ, ինչքան շատ, էնքան լավ, մենակ լավերը լինեն, մինչև վերջ սովորեն, նվիրվեն գործին»։
 
«Պապաս միշտ ասում էր՝ աշակերտին պետք չի էրես տալ։ Կարող է աշակերտի տուն գնալու ժամը գա, ուզի գնա, բայց գործը մինչև վերջ էրած չլինի, պետք ա ասես՝ էդիգ պտի անպայման էնես, նոր գնաս, կուզե գիշերվա 12-ը էղնի, էդ պատասխանատվություն է»,- ասում է Գարիկը։ Հիշում է, որ հոր «ձեռքի տակ» հենց այսպես էր սովորում՝ խստության ու միաժամանակ սիրո համատեղությամբ, ու թե հայրն այլ աշակերտների հետ մի քիչ ավելի մեղմ էր, իր հարցում ավելի խիստ էր՝ աշխատեցնում էր մինչև վերջ։
 
 
 
 
Տասնամյակների պատմություն ունեցող իր դարբնոցում Գարիկը համարյա երբեք մենակ չի մնում, կա՛մ թաղի ժողովուրդն են գալիս, կա՛մ ընկերները, կա՛մ էլ տուրիստները․ «Տուրիստներ միշտ գալիս են, համարյա ամեն օր, իրենց իմ գործի մեջ ամեն ինչը հետաքրքիր է։  Կգան, կնայեն, կնկարվեն։ Զնդանը, մուրճը, աշխատանքը, դարբնոցը ամեն ինչի կհետաքրքրի»,- պատմում է Գարիկը։  Ինքն էլ սիրով ու մանրամասն բացատրում է, իր բարդ գործի նրբությունները, թե ազատ եղավ, պատվեր չեղավ, գուցե նաև մի բան էլ ստեղծագործի-սարքի։  
 
 
 
 
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
 
Գարիկը շատ կուզի, որ Պապոյանների գերդաստանում էլի դաբիններ լինեն, օրինակ՝ ութերորդ սերունդն էլ իր որդին լինի։ Բայց, դե որդի ունենալու համար նախ ամուսնանալ է պետք․ «Պատվերներս շատ են, մի քիչ գործերս թեթևանան, էդ գործով էլ կզբաղվեմ», -կատակում է նա։  
 
 
Մարիամ Մկրտչյան
 

 
Աղբյուր՝ zarkerak.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։
ս.-գրիգորիսի-շիրիմաքարը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Ս. Գրիգորիսի շիրիմաքարը

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: