ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հ2-ի տաղավարում երկու «առողջ ու դաստիարակված» տղամարդ թիրախավորում ու ծաղրում են գերիների վերադարձի համար ուրախացող տիկնոջը

Ընթերցողին հիշեցնենք, որ նման ոճով ու բառապաշարով եթերում արտահայտվում է մեկը, որը ամիսներ առաջ ընդդիմության կողմից առաջադրվել էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու և ԱԺ-համապատասխան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարություններով հանդես եկավ՝ մասնավորապես 2018 թվականի հեղափոխությունն անվանելով «ադրբեջանաթուրքական»։

Շիրակցի գերիների վերադարձի օրը նրանց «Մուրացան» հոսպիտալի դիմաց դիմավորելու եկած մի կին, ինչպես հայտնի է, պատասխանելով  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող կայքի թղթակցի հարցերին՝ մասնավորապես նշել էր, թե «իմ վարչապետն ա ասել, ու հենց իմ վարչապետն էլ բերում ա երեխեքին»։ «Ապրի ինքը»՝ լրագրողի դիտարկմանը, կինն արձագանքել էր. «Էլի որ ապրի, իրան երկար տարիների կյանք»։ Լրագրողի հարցին՝ «իսկ ո՞վ ա ուղարկել գերի», տիկինը պատասխանել էր. «Ռուսդ։ Ռուսը կանգնած տարել ա։ Էլ ուրիշ բաներ չխոսաս»։

Հարցուպատասխանի այս հատվածը մեծ տարածում է գտել սոցցանցերում՝ մասնավորապես «բրավո, տիկին» մեկնաբանությամբ, տիկինն էլ, փաստորեն, դարձել է համացանցի աստղ ու թիրախավորվել  ընդդիմության և նրան սպասարկող քարոզչական ռեսուրսների կողմից։ 

Կայքերից մեկն, օրինակ, երեկ մի հոդված էր նվիրել տիկնոջը և զետեղելով նրա՝ ավելի վաղ արված մի լուսանկար՝ նրան անվանել էր «բազմակի օգտագործված Տիգրովկա», «պրովոկատոր, կեղծ քարոզիչ», «որին Նիկոլը նորից նետել է հանրության մեջ»։ 
 
Ուշագրավ է, որ տիկնոջը թիրախավորել է նաև Հ2-ը՝ «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ, որի հյուրը նախկին դեսպան Էդգար Ղազարյանն էր։  Նա, նկատենք, իր ֆեյսբուքյան էջում նախքան եթեր գնալը զետեղել էր տիկնոջ լուսանկարն ու գրել. «Փաստորեն, գենետիկայի և էվոլյուցիայի մի յուրահատուկ դրսևորում էլ կա, որ մարդուն արտաքնապես շատ նման լուսանը կարճ ժամանակում կարող է վերածվել սև հովազի»։ 

Իսկ Հ2-ի եթերում արդեն հաղորդավար Շավարշ Գևորգյանը, հղում անելով Էդգար Ղազարյանի գրառմանը, մասնակիցը դարձավ տիկնոջը պիտակել-ծաղրելուն՝ մոռանալով լրագրողական էթիկայի մասին։

Երկխոսության այդ հատվածը ներկայացնում ենք առանց խմբագրման։ 

- Փաշինյանապաշտ, մի ծիգրովկայով հայտնի պերսոնաժ կա, կհիշեք՝ Հանրապետության հրապարակում... հա, էսօր էդ գրառումն էի ուզում հասկանայի՝ ինչո՞ւ սև հովազ, ի՞նչ գործ ուներ նա էդ «Մուրացան»-ի հոսպիտալի մոտ, գերիի հարազատ էր, ինչ էր, չհասկացա։ 

- Ես ախուրյանցի Անոյին չգտա ոչ մի տեղ, որովհետև տրամաբանությունը հուշում էր, որ ըտենց տեղ նա էլ... տենց մի խումբ ունեն, չէ՞, որ ամեն տեղ, տենց... հա՛, ջոկատ կա ակտիվիստների, որոնք հանրային վայրերում հայտնվում են տենց դեպքերում. ու չգիտես ինչի՝ մամուլի առաջ։ Բայց հա նայեցի, չկար, մի բան պատահած չըլնի՞ էդ կնգան։
 

- Ինչի՞ սև հովազ։ 

- Արտաքնապես, հագուստով, նաև դեմքի ագրեսիվ արտահայտությունն էլ մի քիչ ավելի...

- Հովազոտ էր... (քմծիծաղը դեմքին-խմբ.)

- Դե... Դարվինը չկա, որ հիմա փորձի դա էվոլյուցիայի տեսանկյունից բացատրել, նկարագրի կամ ուսումնասիրի, թեկուզ, թե դա ինչ զարգացման հետևանք ա։ 

- Ես ձեզ հասկացա։ 
 

Կես խոսքից իրար հասկացող այս տղամարդկանց, թերևս, լավ կհասկանար մեծն հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը։ Բայց ափսոս, նա էլ ողջ չէ, հետևապես չենք իմանա, թե ինչն է արտաքուստ առողջ թվացող այս պարոնների՝ իրենց քաղաքական դիրքորոշումը չկիսող կանանց նկատմամբ ցուցաբերվող անառողջ սևեռվածության պատճառը։ 

Հ.Գ. Ընթերցողին հիշեցնենք, որ նման ոճով ու բառապաշարով եթերում արտահայտվում է մեկը, որը ամիսներ առաջ ընդդիմության կողմից առաջադրվել էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու և ԱԺ-համապատասխան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարություններով հանդես եկավ՝ մասնավորապես 2018 թվականի հեղափոխությունն անվանելով «ադրբեջանաթուրքական»։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի հոկտեմբերին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում երբ տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հաղթողի ընտրությունը, իշխանափոխությունից հետո «ընդդիմադիր» դարձած «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն պարտվեց։ «Դուք Հ2 նայո՞ւմ եք: Հ2-ը ցուցադրում է «Հայելի» ակումբ, թշնամանք և տեռոր: Հանրությանը պետք է իրազեկել, այլ ոչ թե ատելություն տարածել»,- կայքերից մեկի հետ զրույցում ասել էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Փաստորեն,  Հ2-ում «լավագույն ավանդույթները» շարունակվում են։ 
 

Հ. Մ.
 
  
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: