ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աստվածաշնչյան կարճ առակներ

Ավետարանում շատ առակներ են ներկայացված։ Դրանց թվում կան ե՛ւ երկարները, ե՛ւ շատ կարճերը, որոնք, սակայն, պակաս ուսուցողական չեն։ Աստվածաշնչյան կարճ առակների թիվն այնքան էլ շատ չէ, որոնք մեզ սովորեցնում են լինել ազնիվ, ճշտորեն կատարել մեզ հանձնարարված գործերը, չթաղել մեր ունակությունները, այլ դրանցով ծառայել Աստծուն եւ մարդկանց։ /

Հարուստի եւ աղքատ Ղազարոսի առակը Հարուստը մահանում եւ ընկնում է դժոխք, իսկ աղքատ Ղազարոսին Աբրահամն է առնում իր գիրկը, դրախտում։ Հարուստը խնդրում է, որ Աբրահամը թույլ տա Ղազարոսին՝ օգնելու թեթեւացնել իր տանջանքները, սակայն մերժվում է։ Երկրային կյանքում հարուստը որեւէ կերպ չօգնեց Ղազարոսին, ով նրա ապարանքի դռների մոտ ողջ կյանքն ապրեց սովատանջ, այլ իր ողջ կարողությունը վատնում էր խրախճանքների ու շվայտ կյանք վարելու վրա։ Տեսնելով, որ ինքն անհուսալի վիճակում է, հարուստը խնդրում է Ղազարոսին հետ ուղարկել, որպեսզի վկայի իր հինգ եղբայրներին դրախտի եւ դժոխքի մասին, որովհետեւ հանդերձյալ աշխարհից վերադարձածին նրանք կհավատան եւ կապաշխարեն։ Սակայն Աբրահամը պատասխանեց նրան. «Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։ Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կապաշխարեն։ Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ»։ Ղուկաս 16։29-31 Թզենու առակը «Այս առակն էլ ասեց. Մի մարդ իր այգու մէջ մի թզենի էր տնկել. եւ եկաւ, նորա վերայ պտուղ որոնելու, եւ չգտաւ։ Եւ այգեպանին ասեց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. կտրիր դորան, ինչո՞ւ դա երկիրն էլ խափանէ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ ածեմ։ Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան»։ Ղուկաս 13։6-9 Այս առակի իմաստն էլ թերեւս այն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար յուրաքանչյուր հոգու փրկությունն է կարեւոր։ 
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ
hhpress.am//


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: