ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գերիների հարցը 3 օրում լուծել պատրաստվող ընդդիմությունը չի կիսում համընդհանուր ուրախությունը. Գերիների վերադարձը հակասում է նրանց քաղաքական պլանների՞ն

Երեք տարի տևած գերությունից 32 հայորդիների ազատումն ու հայրենիք վերադառնալը, որքան էլ դաժան հնչի, դեմ է ընդդդիմության քաղաքական օրակարգին։

Ավելին՝ այդ փաստը (ներողություն ժարգոնի համար) «մանթրաժի» մեջ է գցել հայրենի օպոզիցիայի կարկառուններին՝ ստիպելով  նրանց չկիսել գերիների վերադարձի առթիվ  թևածող համազգային ուրախությունը։ Ինչո՞ւ, որովհետև հետպատերազմական իրավիճակով պայմանավորված լարվածության, բողոքի մթնոլորտի, հանրային համերաշխությունը խաթարող ցանկացած օջախի, պատճառի չեզոքացումը կամ մարումը ուղիղ հարված է ընդդիմության քաղաքական զինանոցին, այդ օջախներն ու պատճառները շահարկումների առիթ դարձնելու և ներքաղաքական  նպատակներով սպառելու  հնարավորությանը։  32 ընտանիք, «բորբոքված օջախ», փաստորեն, ըստ ընդդիմության հաշվարկի, իրենց հարազատի կամ որդու վերադարձից հետո հանդարտվեց, ու նրանց այլևս հնարավոր չէ դիտարկել որպես բողոքի աղբյուր, որի էմոցիոնալ վիճակն ու արդարացի պահանջը  կարելի է օգտագործել՝ քաղաքական պրոցեսներ գեներացնելու համար։ Ասենք, Կառավարության դիմաց բողոքի ցույցերի, նստացույցերի կազմակերպում, մայրաքաղաքի փողոցների կամ միջպետական մայրուղու փակում, «Եռաբլուր» պանթեոնում նրանց և ոստիկանական ուժերի միջև բախման հրահրում և այլն, և այլն։  Շիրակցի գերիների ծնողները, նկատենք, 2021-ից սկսած քանիցս են ակցիաներ կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին և հանդիպում պահանջել վարչապետի հետ։ Նրանց պահանջը՝ իրենց զավակներին վերադարձնելու մասով, փաստորեն, արդեն իսկ բավարարվել է, որը, ինչպես արդեն նկատեցինք, հակասում է ռևանշիստների պլաններին, ստիպում դիմել գերիների ծնողների ուրախության չեզոքացմանն ուղղված  «միջոցառումների»։ Հընթացս հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ընդդիմությունը սկսեց շահարկել անգամ այն, թե գերիներին վերաբերող կետը հայտարարության  8-րդ տեղում է, մինչդեռ պետք է լիներ առաջին կարևորության հարցը։ 

ՀՀԿ-ական որոշ գործիչներ էլ այսօր իրենց «ուրախությունն ու ցնծությունը» նախկին գերիների վերադարձի առթիվ որոշեցին արտահայտել՝ պատասխանելով  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե՝ երեկ տեղի ունեցած իրադարձությունը  «կուզենայի... համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»:  «Զրոյական կետ» կապակցությունից նրանք, ինչպես երևում է, ֆոբիա ունեն, այդ կապակցությունը նրանց մոտ ասոցացվում է Սերժ Սարգսյանի թողած  (յոթ շրջանները Արցախի՝ անորոշ ապագա հետաձգված կարգավիճակի դիմաց հանձնելու վերաբերյալ) բանակցային «գյոզալական» ժառանգությունից հրաժարվելու, բանակցությունները «զրոյական կետից» սկսելու հետ,  տագնապում են, թե դրան կհաջորդի «արմագեդոնը»՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Ի՞նչ զրոյական կետի մասին ա խոսքը, ուզում եմ հասկանալ՝ բոլոր գերիներին հետ ա բերել, հա՞, արդեն»,- Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով դատարանի նիստից առաջ «վրա է տվել» «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝  հավելելով. «2021 թվականին հլը ասում էր մի քանի ամսվա հարց ա։ 2021 թվականը դարձավ 2023, բայց Բաքվի բանտերում դեռ մի քանի տասնյակ Ադրբեջանի կողմից ճանաչված գերիներ կան։ Բա որքանի՞ն Ադրբեջանը չի ընդունում, որ գերության մեջ են։ Էդ  խոշտանգումների, նվաստացումների, արժանապատվությունից  զրկելու բազմաթիվ փորձերից հետո անգամ ՀՀ քաղաքացիներին Նիկոլն ու Ալիևը հետ բերելով ուզում են էլի օգտագործել իրենց քարոզարշավների և աթոռները ամրապնդելու տեսանկյունից։ Նիկոլը հիմա գտնվում ա Ալիևի համար իր նախագահական քարոզարշավը ծաղկացնելու փուլում...»։  Տիկին  Մկրտչյանի համար, փաստորեն, գերիների վերադարձը ՀՀ իշխանության կողմից իրականացված  քաղաքական ակցիա է, ոչ թե հումանիստական ակտ, որի իրագործման համար ահռելի ջանքեր են գործադրվել։ 

Տիկնոջը պետք է հիշեցնել, որ գերիների թեման ընդդիմությա՛ն համար է եղել քարոզարշավը ծաղկեցնելու ու աթոռները վերադարձնելու «հաղթաթուղթ», որը գործի է դրվել  թե տխրահռչակ «Հայրենիքի փրկության շարժման», թե ՊՈՒ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ։  Սերժ Սարգսյանը, որպես պաշտպանության նախկին նախարար, նկատենք,  այսպես էր  «ծաղկեցնում»  իր թիմակիցների քարոզարշավը. «1994 թվականից հետո չենք ունեցել գերիներ, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, ես չեմ ասում նրանք չեն փորձել հրաձգություններ, դիվերսիա անել, էդ ամենը եղել ա, բայց գերինե՞ր... Ու դրանից հետո, անունը էլ չգիտեմ էլ ինչ տամ՝ աննամուսը ելույթ ա ունենում, ասում ա՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեզ կներեն։ Էնքան ա լկտիացել, որ իրան շատ բան ա ներվել, էդ էլ ա ներվելու։ Լավ, սա խիղճ չունի՞, չի հասկանո՞ւմ, թե էդ մարդիկ ամեն օր մտածում են,  թե իրենց ե՜րբ են բռնաբարելու, իրենց երբ են սպանելու, իրենց ե՜րբ են խոշտանգելու։ ...Ես հիմա ասում եմ՝ թող իրա երեխան տանի, տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի։ Իրա երեխաներին միշտ օգտագործել ա իր PR-ի համար, գոնե էս պարագայում օգուտ կունենանք, մի 2-3 տասնյակ զինվոր ետ կվերադառնա։ Արե՞լ են, տեսնում ես՝ բանակցություններով չի ստացվում, դու էլ վերցրու, փոխանակում արա։ ...Նորից եմ ասում, իր Աշոտիկին թող տա, 20-25 հոգի ստանա, և էն ժամանակ ինքը ամեն օր դրանով կզբաղվի»։ Չգիտենք, հետին թվով ի՞նչ գնահատական կարելի է տալ նախկին նախագահի այս ելույթին՝ աննամուսի՞, թե՞ սրբություններ չունեցողի ելույթ, որը գերիների պատվի հաշվին, փաստորեն,  փորձում էր մի երկու քվե ավելի կորզել «Պատիվ ունեմ» դաշինքի համար՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Վերջինս էլ, ի դեպ, զերծ չի մնացել գերիների թեմայի շահարկումից։ Մասնավորապես 2021-ի փետրվարին,  ՀՓՇ-ի օրերին, ԱԱԾ նախկին տնօրենը աղմկահարույց հայտարարություն արեց՝ գլուխը գովելով՝ «ես ձեզ պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու դեպքում գերիների վերադարձի հարցը  լինելու ա մի քանի օրվա հարց»։ Հարցին, թե ինչու այդ դեպքում հիմա չի լուծում հարցը կամ աջակցում իշխանությանը՝  մի քանի օրում վերադարձնելու գերիներին, որևէ պաշտոն չունեցող, բայց «պաշտոնապես» բան խոստացող Վանեցյանն արձագանքել էր՝ «որովհետև ես լիազորություն չունեմ աջակցելու»։ Իսկ գործող իշխանությունը, ըստ նրա,  քանի որ պարտված  էր, հետևապես «չունի բարոյական որևէ իրավունք» նման պահանջ ներկայացնելու։  

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի խոսքը (2021 թ. հունիսի 7-ին, Արմավիր գյուղում, ՔՊ քարոզարշավի ժամանակ),  որը թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Աննա Մկրտչյանը, թե՛ նաև գերիների ծնողների շրջանում հարցախույզ անող  որոշ լրագրողներ երեկ միտումնավոր կիսատ էին մեջբերում, հնչել է այս համատեքստում. «Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաև պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»։  

Հ.Գ. Փաշինյանը 44-օրյայից հետո քանիցս տարբեր հարթակներում  անդրադարձել է գերիների վերադարձի թեմային, կառավարությունն էլ ամենօրյա ջանքեր է գործադրել նրանց վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ առանց բարձրաձայնելու այդ մասին, պրոցեսին չխանգարելու համար։ Մասնավորապես 2023թ. նոյեմբերի 24-ին, պատասխանելով քաղաքացիների հարցերին,  վարչապետը հայտարարեց. «Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը տրամաբանական չէ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել ու հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում՝ Ադրբեջանի հետ աշխատելու, որ գերիները վերադառնան. բանակցությունները մի ճանապարհն են:

Մենք նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել գերիների հետ` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»: Երկրորդ ուղղությունը, ըստ վարչապետի, իրավական մոտեցումներն են. ՄԻԵԴ և հնարավոր իրավական ատյաններ են դիմում, մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունեն, և, իհարկե, ուղղություններից է միջազգային արձագանքը, միջազգային հանրության ուշադրությունը: «Այդ աշխատանքը բավարար չի կարող լինել, քանի դեռ մեր եղբայրները չեն վերադարձել, ես էլ գոհ չեմ, որ մինչ  այս պահը չենք կարողանում արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի, ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներից և իրենցից էլ: Հիշեցնեմ, որ 2020-ից ի վեր հարյուրից ավելի գերիներ են վերադարձել»,- հայտարարել էր վարչապետը: 

Այս հայտարարությունից երկու շաբաթ անց հայտնի դարձավ գերիների վերադարձի շուրջ պայմանավորվածության մասին։ «Նիկոլն ասաց, ու եղավ»,- ահա ա՛յս իրողությունն է, որ հունից հանել է ընդդիմությանը՝  դրդելով անել  ընդհուպ բարոյականությանը հակասող հայտարարություններ։  

Հեղինե Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: