Հենրիխ Մխիթարյանը որակապես բարձր ֆուտբոլիստ է․ Գվարդիոլա
Անգլիական «Մանչեսթր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ գնահատելով նրան որպես գերազանց ֆուտբոլիստ։
«Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Թե ինչպես նրա բացակայությունն ազդեց Ինտերի խաղի վրա, պետք է Սիմոնե Ինձագիին հարցնեք։ Իհարկե, նա գերազանց ֆուտբոլիստ է։ Հիշում եմ` երբ ես Բավարիայում էի, իսկ նա` Դորտմունդում Թոմաս Տուխելի օրոք, նրա ազդեցությունը թիմի վրա շատ լավն էր։
«Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Յունայթեդ», հիմա` «Ինտեր»... թոփ-ակումբներ են։ Նրան 2 անգամ եմ հանդիպել Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, որ հրաշալի, հրաշալի մարդ է։
Նա որակապես բարձր ֆուտբոլիստ է։ Բայց ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչին չմասնակցելու ազդեցության մասով»,– ասել է նա։
Աղբյուր՝ araratnews.am
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: