ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր

ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:

Ինչպես հայտնի է, Կանադան էլ քննարկում է այդ առաքելությանը երկու դիտորդ անդամագրելու հարցը: Այն, որ ԵՄ մտադիր է ավելացնել դիտորդների թիվը, հայտնի էր ամիսներ առաջ: Նախօրեին ԵՄ խորհուրդը կայացրել է որոշումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի կայունությունը առավել բարձրացնելու նպատակադրումով: Իհարկե, չափազանցություն կլինի դիտորդական այդ առաքելությունը դիտարկել կայունության իրական կարգավորիչ կամ ապահովիչ, սակայն անկասկած է, որ շատ, թե քիչ շոշափելի ազդեցություն ունենալ այդ առաքելությունը կարող է:
Այստեղ առանցքայինը, որ կարեւոր է Հայաստանի համար, Եվրամիության քաղաքական պատասխանատվության աստիճանն է, դրա հստակեցումը, ինչը Բրյուսելին մոտիվացնում է ջանք գործադրել կայունություն ապահովելու ուղղությամբ, այլապես ապակայունացումը նշանակելու է նաեւ ԵՄ պատասխանատվության ու առաքելության ձախողում, անկարողություն կամ բավարար ցանկության բացակայություն: Այսպես ասած «արատավոր էֆեկտը» կամ խնդրահարույց դիտվող կողմն այն է, որ Եվրամիության առաքելության ներկայությունը դժկամություն է առաջացնում Ռուսաստանի եւ Իրանի մոտ, առնվազն հրապարակային մակարդակում: Ինչու՞ եմ շեշտում
Որովհետեւ գործնական հարթության վրա, այսպես ասած իրական քաղաքականության ռեժիմում, թերեւս միարժեք չէ Ռուսաստանի եւ Իրանի վերաբերմունքը: Այո, նրանք արտառեգիոնալ խաղացողների ներկայությունն ընդունում են խանդով եւ ռազմավարական մարտահրավերի տրամաբանությամբ, սակայն տակտիկական իմաստով՝ ներկայիս խիստ անկայուն աշխարհում, Ռուսաստանն ու Իրանը թերեւս տողատակային առումով դեմ չեն լինի, եթե Հայաստանին հաջողվի որոշակի քայլերով անվտանգության եւ կայունության հարցում կոնկրետացնել նաեւ Արեւմուտքի, տվյալ դեպքում Եվրամիության պատասխանատվությունը, այդ կերպ նաեւ ստեղծելով իրավիճակ, որը թելադրում է որոշակի վարքագիծ՝ այդ պատասխանատվությունից բխող: Վերջին հաշվով, Ռուսաստանն ու Իրանը ունեն Կովկասում «ճակատ» ունենալուց խուսափելու շահագրգռություն:
Իհարկե, միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ այդուհանդերձ արտառեգիոնալ ռազմավարական գործնական մարտահրավեր ստանալու դեպքում հենց նրանք կարող են կանգ չառնել
 այդ մարտահրավերին ընդհուպ ապակայունացման միջոցով հակազդելու փորձի առաջ, եթե տեսնեն, որ կորցնում են ռեգիոնը, ու այդպիսով այլեւս ենալով կորցնելու բան: Սակայն, հենց սա է ներկայումս թե ռեգիոնալ, թե միջազգային իրավիճակի ամբողջ նրբությունը, երբ կարծես թե բավականին շոշափելի են համաշխարհային դիմակայության կողմերը, մյուս կողմից սակայն խիստ բարակ եւ մշուշապատ են նրանց միջեւ անցնող բաժանարար գծերը, որոնց միջեւ էլ հարկադրված է առավելագույնս նուրբ գործել Երեւանը՝ ձգտելով չտրորել դրանք:
1in.am
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:
ասք,փոխզիջումների,կողմնակցի,պետական,հեղաշրջման,ու,ոչմիթիզականության,մասին , Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին
Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին
Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինքը միշտ է եղել փոխզիջումների կողմնակից։ 2021թ. փետրվարին «Արմնյուզ» հ/ը տված հարցազրույցում էլ նա ասել էր. «Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով»։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: