ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կապիտուլյացիան ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, ԼՂ-ի գլուխը կերան, հիմա էլ ուզում են ՀՀ-ինը ուտել. Պապոյան

Պապոյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ չի կարելի գնալ կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ ՀՀ-ի տակ ռումբ դնել: «Այո, փորձեր կան ամեն օր, անընդհատ, և այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի: Ամենակարևորը ՀՀ-ն է, մեր եռագույն դրոշը: Չես կարող գնալ լուծարել, հետո գալ էստեղ նիստ անել, դա ՀՀ-ի դեմ ուղղված գործողություն է:

«Մենք չենք ուզում ունենալ հայրենիք, մենք ուզում ենք ունենալ պետություն»:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով խաղաղության գործընթացին: 
 
Վերջինս նաև նկատեց՝ բոլոր մնացած քայլերը, որ արվում են, ռումբ են ՀՀ պետականության տակ:
 
«Ինչ է նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հորդորեն՝ գործընթացներ սկսեն, որոնց արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, օրինական ընտրված նախագահին հանեն, ընտրվի, նշանակովի մարդ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քիչ էր մնում թռչկոտեին, և երբ մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, դա ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք: Հիմա տեսանք՝ ով է իրական դավաճանը, տեսանք՝ ով կապիտուլյացիա ստորագրեց: Իրական կապիտուլյացիա ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը, որովհետև իրենք էին թռչկոտում Երևանում ուրախությունից և այդ երևույթից, որ տեղի էր ունեցել»,- ասաց Պապոյանը:
 
Վերջինս նկատեց՝ ինչ է նշանակում գնան կապիտուլյացիա ստորագրեն, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ ԱԺ-ն լուծարեն, գան ՀՀ-ում ԼՂ ԱԺ նիստ անեն: Ըստ նրա՝ դա ռումբ է ՀՀ-ի դեմ և անթույլատրելի է. «Չի կարելի է պաթոսախառը հայրենասիրական բաներով ՀՀ-ի դեմ գործողություններ անել: Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, խորհուրդ եմ տալիս խելքի գալ: Եթե դա մտածված դավաճանական գործողություն է արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, ապա սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչ է բացահայտվել այս 30 տարիների ընթացքում»:
 
Պապոյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ չի կարելի գնալ կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ ՀՀ-ի տակ ռումբ դնել: «Այո, փորձեր կան ամեն օր, անընդհատ, և այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի: Ամենակարևորը ՀՀ-ն է, մեր եռագույն դրոշը: Չես կարող գնալ լուծարել, հետո գալ էստեղ նիստ անել, դա ՀՀ-ի դեմ ուղղված գործողություն է, և նա, ով ՀՀ-ի դեմ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է»,- նշեց Պապոյանը:
 
Պատգամավորը նաև հիշեց՝ 30 տարի ՀՀ նախկին կոռումպացված իշխանություններին ասում էին՝ ինչո՞ւ թոշակը չի բարձրանում, ինչո՞ւ աշխատավարձը չի բարձրանում, ինչո՞ւ է ՀՀ-ում կոռուպցիա, ինչո՞ւ է օլիգարխը կարողանում մարդ սպանել, պետական պաշտոնյան կարողանում մարդ ծեծել, ասում էին՝ ժողովուրդ ջան, դե Արցախի համար ենք անում, զենք ենք առնում. «Այսինքն՝ այդ ամեն ինչը, կոպեկ-կոպեկ հավաքածը տարան տվեցի ադրբեջանցիներին, կապիտուլյացիա ստորագրեցին, ԼՂ-ն վարի տվեցին, հիմա ՀՀ-ն վարի տան, հերիք չէղա՞վ»:
 
Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ-ի անկախությունից և տարածքային ամբողջականությունից մի քայլ ետ չեն անելու. «Դա ՀՀ-ի օրակարգը չէ, կարող է Ադրբեջանի օրակարգն է, կարող է երրորդ երկրի օրակարգն է, բայց մեր օրակարգը չէ: Էլի եմ կրկնում՝ ԼՂ-ի գլուխը կեան, չպիտի թույլ տանք՝ ՀՀ-ի գլուխն էլ ուտեն»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: