ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մանուկի մը պես կու լայի․ Վիլյամ Սարոյան և Չարլի Չապլին

Սարոյանի սերը դեպի դրամատուրգիա, ինչ խոսք, գալիս է Չարլի Չապլինից։ Մինչև նրան հանդիպելը՝ Սարոյանը գրում էր արձակ գործեր։ 1930-ականների վերջին Սարոյանը գրեց իր առաջին թատերգությունները, որոնք հաստատեցին նրա տեղը ամերիկյան դրամատուգիայում։ Երկար տարիներ, մինչև Չապլինի մահը, շարունակվել է նրանց բարեկամությունը։ Սարոյանը հաճախ էր Չապլինին պատմում իր երկրի, իր ժողովրդի մասին, վերջինս ցանկություն էր հայտնել լինել այնտեղ, էլ ավելի մոտիկից ծանոթանալ հինավուրց այս երկրի և նրա մարդկանց հետ։ Սարոյանը խոստացել էր նրան տանել իր երկիրը։

1936 թվականի հոկտեմբերին Վիլյամ Սարոյանը, իմանալով, որ իր լավագույն բերեկամը՝ Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս և Երևան, վերադարձել է, այցելում է նրան՝ Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով։ Ահա այստեղ էլ՝ Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում, Սարոյանը հանդպիպում է Չարլի Չապլինին։ Տեսնելով նրան՝ մի պահ կարկամում և դռների արանքում որոշ ժամանակ կանգնած է մնում։ Ռ. Մումուլյանը, տեսնելով հայրենակցի շփոթմունքը, նրան ներս է հրավիրում և ծանոթացնում Չարլիի հետ։
 
Նյու Յորքի այն համեստ կացարանը, ուր բնակվում էր Չարլի Չապլինը, գտնվում էր Վ. Սարոյանի կացարանի հարևանությամբ։ Ամեն երեկո, երբ Չարլին վերադառնում էր նկարահանումներից, տունդարձի ճանապարհին գրեթե միշտ հանդիպում էր Սարոյանին, որը սովորություն ուներ երեկոները մեն-մենակ շրջել փողոցներով, տեսնել հոգսաշատ մարդկանց, նրանց հոգսն ու ցավը հասկանալ։ Հաճախ նրանք շրջում էին փողոցներով և տեսնում կյանքից հոգնած մարդկանց, որոնց Չապլինը սիրով բարևում էր, երբեմն կատակում նրանց հետ։
 
Սարոյանի սերը դեպի դրամատուրգիա, ինչ խոսք, գալիս է Չարլի Չապլինից։ Մինչև նրան հանդիպելը՝ Սարոյանը գրում էր արձակ գործեր։ 1930-ականների վերջին Սարոյանը գրեց իր առաջին թատերգությունները, որոնք հաստատեցին նրա տեղը ամերիկյան դրամատուգիայում։ Երկար տարիներ, մինչև Չապլինի մահը, շարունակվել է նրանց բարեկամությունը։ Սարոյանը հաճախ էր Չապլինին պատմում իր երկրի, իր ժողովրդի մասին, վերջինս ցանկություն էր հայտնել լինել այնտեղ, էլ ավելի մոտիկից ծանոթանալ հինավուրց այս երկրի և նրա մարդկանց հետ։ Սարոյանը խոստացել էր նրան տանել իր երկիրը։
 
1943 թվականին Սարոյանի կնոջ՝ Քերոլի խնդրանքով մեկնում է Նյու Յորք ՝ Մարկուսի հայրական հարկի տակ նշելու Քերոլի ծննդյան տարեդարձը (Չարլզ Մարկուսը Քերոլի որդեգիրն էր)։ Քերոլի հրավերով այստեղ էին հավաքվել ինչպես Սարոյանի, այնպես էլ Քերոլի լավագույն ընկերերներն ու բարեկամները, որոնց թվում էին Չարլի Չապլինը, Ունա Օնիլը։ Ահա այսպես էլ Չապլինը ծանոթանում է Ունայի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։
 
1952 թվականին, երբ Չապլինին իր նկարահանած «Մսյո Վերդու», «Բեմի լույսերը» ֆիլմերի համար վտարում են ԱՄՆ-ից, Սարոյանը խորապես վշտանում է, անմիջապես կապվում է Չապլինի հետ, նրան առաջարկում իր օգնությունը և փորձում նրան դուրս բերել հոգեկան ծանր վիճակից։
 
1952-1954 թթ. Չապլինը ընտանիքով ապաստանում է Շվեյցարիայում, 1955 թվականին տեղափոխվում Լոնդոն։ Երկար տարիներ Սարոյանն ու Չապլինը չեն հանդիպում։ Սարոյանը միշտ հետաքրքրվում էր Չապլինից։
 
Մի օր պատահաբար Սարոյանը հյուրանոցի պատուհանից նկատեց մի ծերունու՝ ձեռքին ձեռնափայտ, որը արագ-արագ պտտեցնելով քայլում էր։ Անմիջապես ճանաչելով՝ կանգնեցրել էր Չապլինին և ողջ օրը նրանք զրուցել են այն հյուրանոցում, որտեղ Սարոյանն էր բնակվում։ Դրանից հետո չեն տեսնվել։ Երկու տարի հետո Սարոյանը մամուլից տեղեկացել է, որ մահացել է Չարլի Չապլինը։
 
«Մանուկի մը պես կու լայի»,-ասել է Սարոյանը։ 

 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: