ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը հերքել է իր առնչությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին

Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը որևէ առնչություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին:

 Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը որևէ առնչություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին այս թեմայով չորս առանձին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից:
 
«Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել. Իրանը չի մասնակցել ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների վրա որևէ հարձակման: Իսլամական հանրապետությունն անհիմն է համարում այս հարցում ԱՄՆ-ի մեղադրանքները և կարծում է, որ այդ բոլոր հայտարարություններն օկուպանտ երկրի կողմից փորձ է՝ արդարացնելու և ապաքրեականացնելու Սիրիայում և տարածաշրջանում իրականացվող սեփական ագրեսիան և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտումները», - հայտարարել է նա։
 
Դեկտեմբերի 4-ին The Washington Post թերթը, վկայակոչելով Պենտագոնի տվյալները, հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հոկտեմբեր 17-ից Մերձավոր Արևելքում ենթարկվել են զինյալների առնվազն 76 հարձակումների: Ըստ հրատարակության՝ Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի ուղղությամբ հրթիռակոծություններ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվում գրեթե ամեն օր։
 
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ Կարմիր ծովում «Քարնի» ականակիր նավը օգնության է հասել 3 առևտրային նավերի, որոնք հարձակման են ենթարկվել Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից։ ԱՄՆ-ն այդ հարձակումներին աջակցելու համար մեղադրել էր Իրանին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: