ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 11 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ

Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան մասում Մարապի հրաբխային լեռան ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։ Փրկարարները հայտնաբերել են նաև երեք ողջ մնացածների։

Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան մասում Մարապի հրաբխային լեռան ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։ Փրկարարները հայտնաբերել են նաև երեք ողջ մնացածների։
 
Եվս 12 մարդ, ովքեր եղել են աղետի գոտում, համարվում են անհետ կորած։ Նրանց հետախուզումն առայժմ դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
 
«Այժմ որոնողական աշխատանքները շարունակելը չափազանց վտանգավոր է»,- ասել է փրկարարական թիմի խոսնակ Ջոդի Հարյավանը՝ մեկնաբանելով երկուշաբթի օրը տեղի ունեցած նոր փոքր ժայթքումը:
 
Սումատրայում Մարապի հրաբխի լայնածավալ ժայթքումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ դեկտեմբերի 3-ի կեսօրին:
 
Փրկարար ծառայության տվյալներով՝ հրաբխի տարածքում եղել է 75 մարդ։ 49 մարդ տարհանվել է։ Նրանցից շատերն այրվածքների պատճառով բժշկական օգնության կարիք են ունեցել։
 
Հրաբուխը մոխրի սյուն է դուրս նետել 3 կմ բարձրության վրա, մոխիրը ծածկել է մի քանի գյուղ։ Հրաբխի բարձրությունը 2891 մետր է։
 
Ինդոնեզիայի իշխանությունները ժայթքման համար 2-րդ մակարդակի տագնապ են հայտարարել և արգելել բնակիչներին մոտենալ խառնարանից 3 կմ հեռավորության վրա:
 
Մարապին Սումատրա կղզու ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, ամենակործանարար ժայթքումը տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլին, որի հետևանքով զոհվել է 60 մարդ:
 
Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային կրակի օղակում։ Այս գոտում սեյսմիկ ակտիվությունը գրեթե երբեք չի դադարում։
 
Ինդոնեզիայում կա 127 գործող հրաբուխ։
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: