ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպես կառուցվեց Մատենադարանը. պատերազմ, արգելքներ, խիստ նկատողություն...

1959 թ. մարտի 3-ին է սկսել գործել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ամբողջ աշխարհում ճանաչելի շենքը:

Հայտնի է, որ Մատենադարանի շենքը կառուցվել է 1944-1959 թթ., սակայն  նախագծման աշխատանքները սկսվել են շատ ավելի վաղ՝ 1939 թ., երբ Էջմիածնում պահվող ձեռագրերը Երևանից տեղափոխվեցին Երևան: Շենքի  ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արխիվում պահպանվել է կրթության ժողկոմի նամակը, որով  Գրիգորյանին հանձնարարվում է Մատենադարանի շենքի նախագծումն ու կառուցումը:
«Հենց սկզբից հաստատապես որոշվեց շենքի նախագիծը կազմելիս ձեռագրերի պահպանման տեխնիկայի արդի նվաճումները զուգակցել Հայաստանի հնադարյան ճարտարապետական ձևերի օգտագործման հետ», -գրում է Մարկ Գրիգորյանը:
Այս նպատակով ճարտարապետը նախ մեկնում է Լենինգրադ՝ նմանատիպ գրապահոցների ճարտարապետությունն ուսումնասիրելու համար: Սակայն 1941 թվականին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, և աշխատանքները դադարեցվեցին: 1943 թվականի նոյեմբերի հիմնադրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջնահերթ ծրագրերից է դառնում Մատենադարանի շենքի կառուցման աշխատանքների վերսկսումը: Մարկ Գրիգորյանը դիմում է Թորոս Թորամանյանի դստերը՝ խնդրելով, որ իրեն թույլ տա ծանոթանալ Թորամանյանի արխիվում եղած Անիի գծագրերին: Դա կարևոր  դեր խաղաց Մատենադարանի շենքի ճակատային մասի ձևավորման գործում:

Հայ միջնադարի ճարտարապետությանն ավելի լավ ծանոթանալու համար Մարկ Գրիգորյանը կատարեց երկու ուղևորություն:   1944 թվականի ամռանը նա  պատմաբան Հռիփսիմե Ջանփոլադյանի և ճարտարապետ Ֆյոդոր Պասչենկոյի հետ այցելեց  Հաղպատի և Սանահինի վանքեր: Պասչենկոն այդ տարիներին Խորհրդային Միությունում գրադարանային շենքերի շինարարության առաջնակարգ մասնագետներից մեկն էր: Նույն տարի ճարտարապետը Սամվել Սաֆարյանի հետ եղավ նաև Սյունիքում՝ ուսումնասիրեց Զանգեզուրի պատմական հուշարձաններն ու Տաթևի վանքը:
«Նրա  հիմնական տարրերն են գլխավոր մուտքը և նրա երկու կողմերում ձգվող երկուական եռակողմ նիշերը: Նմանօրինակ սխեմաները շատ հին ծագում ունեն, հասնում են մինչև Եգիպտոս (Էդֆուրի տաճարը): Գլխավոր ճակատի ճարտարապետական ամբողջ բովանդակության զարդաշրջանակի մեջ վերցնելը սիրիական ծագում ունի, բայց Անիի շրջանում այդ եղանակը մենք հանդիպում ենք Պարոնի պալատի վրա, Առաքելոց եկեղեցու գավթում և այլուր», -գրում է Մարկ Գրիգորյանը:
Սակայն շենքի ճակատային մասի նախագծի հիմքում թերևս ընկած է Անիի Առաքելոց եկեղեցու գավթի ճակատի ճարտարապետական թեման: Մարկ Գրիգորյանը, վերցնելով հիմնական համաչափություններն, պարզեցրել է շենքի ձևերը, դարձրել դրանք ավելի լակոնիկ և արտահայտիչ:
Իսկ շենքի ինտերիերի լուծումներում օգտագործված են հայ միջնադարյան ճարտարապետական ձևեր: Նախասրահի կառուցվածքի հիմքում՝ Սանահինի վանքի առաջին գավթի ճարտարապետությունն է, սակայն համապատասխանեցված ժամանակակից պահանջներին: Մատենադարանի ներքին ձևավորման հիմքում միջնադարյան գավիթների և վանական համալիրների մատենադարան-գրադարանների ձևերի մեկնաբանություն է:
Մեծ խիզախություն էր պահանջվում, թեկուզ և նոր մեկնաբանությամբ, սակայն Խորհրդային երկրում նախագծել նոր շենք, որի հիմքում ընկած էր հոգևեր-եկեղեցական կառուցների ճարտարապետությունը: 
Նախագծի ներկայացումից հետո խորհրդակցություններ սկսվեցին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու, Մատենադարանի այդ ժամանակվա տնօրեն Գևորգ Աբովի և այլոց հետ: 1944 թվականի նոյեմբերին, Մատենադարանի շենքի նախագիծը ներկայացնող 24 մեծ գծագրատախտակները արդեն ցուցադրվեցին Հայաստանի նկարիչների միության շենքում:
«Մատենադարանի նոր շենքի նախագիծը բավականին լուրջ քննադատվեց», -հիշում է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը
Թեև նախնական նախագիծը քննադատվեց, սակայն, որոշ փոփոխություններից հետո այդուհանդերձ հաստատվեց և շինարարական աշխատանքները սկսվեցին: Սակայն պատերազմից հետո երկրում այլ առաջնահերթություններ կային և շենքի շինարարությունը ժամանակավորապես դադարեց: Այն վերսկսվեց 1953 թվականին և ավարտվեց 1957 թվականին: 
Շենքը մի յուրօրինակ համալիր է, որի թեմատիկ-գաղափարական ամբողջական ընկալմանը նպաստում են քանդակներն ու արձանները, առանձին դետալներ և այլն: Շենքի ներքևի հարթակում այցելուներին դիմավորում է  Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանը (հեղինակ Ղ. Չուբարյան):
Ուշագրավ է, որ ըստ  նախնական ծրագրի, այդտեղ պետք է լիներ մեկ այլ՝ Արա Սարգսյանի հեղինակած Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանը: Սակայն ծրագիրը փոխվեց, քանի որ Խորհրդային երկրում  չէր կարող կաթողիկոսի  արձան լինել:  Շենքի մուտքի երկու կողմերում   հայ միջնադարի մշակույթի և գիտության վեց հայտնիների արձաններ են.  մանրանկարիչ Թորոս Ռոսլին (13 դ., հեղինակ՝ Ա. Շահինյան), աստվածաբան և մանկավարժ Գրիգոր Տաթևացի (14 դ. քանդակագործ՝ Ա. Գրիգորյան), մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, տոմարագետ և աշխարհագրագետ Անանիա Շիրակացի (7 դ., քանդակագործ՝ Գ. Բադալյան),  Մովսես Խորենացի (5 դ., քանդակագործ Ե. Վարդանյան), աստվածաբան և օրենսգետ Մխիթար Գոշ (12 դ. քանդակագործ՝ Ղ. Չուբարյան), բանաստեղծ Ֆրիկ (13-14 դ. քանդակագործ՝ Ս. Նազարյան):
Այլ քանդակներ ու բազմաթիվ դետալներ կան, որոնք Մատենադարանի շենքը դարձնում են անչափ տպավորիչ ու ազդեցիկ կառույց: Թերևս դետալների նկատմամբ այս ուշադրությամբ էր պայմանավորված այն հանգամանքը, որ 1956 թվականին շենքի հեղինակին հայտարարվեց կուսակցական խիստ նկատողություն՝ «ճարտարապետության և նախագծման մեջ շռայլություն» թույլ տալու համար:Այսօր սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ Մատենադարանի շենքը բոլորի հիացմունքի առարկան է և համարվում է հայ ճարտարապետության լավագույն նմուշներից, սակայն կային նաև այդպիսի ժամանակներ:
 
Աղբյուրը՝ Մարկ Գրիգորյան, Մատենադարանի շենքի նախագծման և կառուցման պատմությունը, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐ
(Օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար), 2020 գրքից:
Art 365


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: