ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լուրջ հեռանկարներ կան ԵՄ երկրների հետ սպառազինության գնման շուրջ համագործակցելու. Նավասարդյան

Հայաստան-Եվրամիություն անվտանգային կապերը այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա. նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նա նկատում է, որ անվտանգային առումով երեք ոլորտներում կա բարձր համագործակցություն. «Առաջինը քաղաքականն է, այսինքն՝ թե ինչ դիրքորոշումներով է հանդես գալիս ԵՄ-ն, դա նպաստում է ՀՀ-ի անվտանգության բարձրացմանը, և այստեղ մնում է Եվրամիության միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում, որը դրեց որոշակի նշաձողեր։ Երկրորդ ուղղությունը եվրոպական դիտորդական առաքելությունն է, որը մեծ ներդրում ունի կոնկրետ պահերի ՀՀ սահմանների անվտանգության համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում։ Այն, որ Ադրբեջանում գիտեն, որ ամեն օր օբյեկտիվ տեղեկատվություն է հաղորդվում եվրոպական մայրաքաղաքներ, թե սահմանին  ինչ  է տեղի ունենում, դա արդեն լուրջ ներդրում է անվտանգային հարցում»։   

Ըստ Նավասարդյանի՝ երրորդ ուղղությունը այն է, որ կոտրվեց կարծրատիպը, թե Հայաստանի ֆորմալ անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ խնդիր կարող է հանդիսանալ ՆԱՏՕ-ի երկրի կողմից սպառազինություն ստանալու համար. «Ֆրանսիան, ինչպես ասում են, առաջին ծիծեռնակն էր,  և ես կարծում եմ, որ երբ կարծրատիպը կոտրվում է, այլևս հնարավոր չէ գործընթացը կանգնեցնել։ Կարծում եմ, որ ունենք լուրջ հեռանկարներ Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցելու, բայց չպետք է պատրանքներ ունենալ, որ դա մի քանի ամսում կլուծի Ադրբեջանի հետ հավասարակշռության հարցը, դա տարիներ է տևելու, բայց այդ գործընթացը սկսելը պետք էր»։

Անդրադառնալով Հայաստանի եվրաասոցացմանը՝ Նավասարդյանը նկատեց. «Այստեղ ես տարբերակում կմտցնեի այն հարցի հետ, որ ՀԱՊԿ-ում ֆորմալ անդամակցությունը չխանգարեց, որ սպառազինություններ մատակարարվեն ՀՀ առայժմ Ֆրանսիայից, ինչ վերաբերում է ասոցացման հարաբերություններին Եվրամիության և Եվրասիական միության հետ, այստեղ այդպես չի լինելու։ Այստեղ պետք են լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն վերադառնում է ԵՄ-ի հետ եվրաասոցացման համաձայնագրին, ապա պետք է ունենալ պլան, թե  ինչպես է ՀՀ-ն փոքր քայլերով դուրս գալիս Եվրասիական միությունից՝ առանց վնասելու իր տնտեսությունը»։
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: