ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ում օրոք ոչնչացվեց ԼՂ-ի սուբյեկտայնությունը, ու ինչ էր աղաղակում ԼՂ ղեկավարությունն օրնիբուն

Արցախի «էջը» չփակելու, Արցախի ժողովրդի սուբյեկտայնության դարդը քաշող ընկեր Իշխանին ու նրա կոլեգաներին առաջարկում ենք վերհիշել, թե ում օրոք ոչնչացվեց ԼՂ-ի սուբյեկտայնությունը, ու ինչ էր աղաղակում ԼՂ ղեկավարությունն օրնիբուն

Հայաստանյան ընդդիմության գործունեությունը մասնավորապես Արցախին պատուհասած սեպտեմբերյան աղետից հետո ավելի համոզիչ է դարձնում այն կանխավարկածը, որ վերջինս  չունի արտաքին թշնամի, Ալիևն ու «ցեղասպան Թուրքիան» ֆիկտիվ թշնամիներն են՝ հայդատականության բլեֆը հայ ժողովրդի վրա «նաղդելու» և իշխանության պայքարում որպես խաղաքարտ օգտագործելու համար։  Ընդդիմության իրական թշնամին, իրականում, երկրի ներսում է և ամփոփված է մեկ սուբյեկտի՝ գործող իշխանության մեջ։ Այս մարդիկ ասում են թշնամի, հասկանում են «Նիկոլի իշխանությանը»։   Ու եթե  ներպետական թշնամիների ցանկում «պատվավոր՝ առաջին հորիզոնականում»  մինչ այս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ապա այդ ցանկի երկրորդ և երրորդ տեղերն այլևս համալրվել են նոր «չեմպիոններով»՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան։ Ինչո՞ւ, քանի որ վերջիններս հանդգնել են  հոլովել Արցախի թեման, միայն թե՝ ոչ թե ռազմահայրենասիրական,  հայդատական  «ծիրին մեջ», այլ՝ քաղաքական, աշխարհաքաղաքական ռեալիզմի։  Նրանց  այդ  էլ, ըստ էության, առիթ են հանդիսացել, որ Արցախի համար հոգի տվող, ծոմ պահող, յոթ եկեղեցում մոմ վառող ընդդիմադիր որոշ գործիչներ  առանձնակի դաժանությամբ գանահարեն իրենց թշնամիներին՝ խեղաթյուրելով ակնհայտն ու վաղուց հայտնին։  

Իշխան Սաղաթելյանն, օրինակ, մի շռնդալից ստատուս է քերթել ու Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան «տրիոյին» կոչել «ցեղասպանության հանցակից եռյակ»,  «դավաճան եռյակ», «հանցագործ եռյակ» և իհարկե... «թրքահպատակ եռյակ»։  Այս զրպարտախոս  ձևակեպումներից Սաղաթելյանի դեմ դատարան ներկայացվելիք քաղհայցերի հոտ է գալիս, բայց դեպքերից առաջ չընկնենք և անդրադառնանք ընկեր Իշխանի բամբասագրի հատկապես այս դրվագին.

«Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին։  Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները»։

Պարոն Սաղաթելյանին կարելի է հորդորել մի բաժակ պաղ ջուր խմել, թուլանալ  ու վերհիշել ընդամենը երկուսուկես ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Գուցե  հանկարծ հիշի, որ Արցախի էջը  փակողը հենց Արցախում էր նստած, նախագահի աթոռին, որը  Արցախի պետական ինստիտուտների լուծարման թուղթը ստորագրել-հրապարակելուց հետո եկել ու հանգրվանել է ՀՀ-ում  ԼՂ ներկայացուցչությունում։ Եվ բացի սրանից, Արցախի «պետական ինստիտուտների պահպանում» ասելով ընկեր Իշխանը ի՞նչ նկատի ունի, այդ ինստիտուտները հուշարձաննե՞ր են, թե՞ թանգարանային էքսպոնատներ, որոնք պետք է պահպանել՝ ցուցադրական նպատակների համար։ Արցախի պետական ինստիտուտները, ի դեպ, Արցախի պետական ինստիտուտներ էին կոչվում, քանի որ գործում էին Արցախի Հանրապետության տարածքում և կոչված էին սպասարկելու ԱՀ-ի կողմից իրականացվող պետական քաղաքականությունը։  

Իսկ քանի որ այդ պետական ինստիտուտները լքել են իրենց գործունեության  ֆիզիկական տարածքը, ապա այլ պետության տարածքում  դրանց գործունեությունը առնվազն հակաիրավական է և ոչ լեգիտիմ։ Հետևապես ՀՀ-ում կարող են գործել միայն Հայաստանի պետական ինստիտուտները, որոնք,  Սաղաթելյանն էլ գիտի, ստանձնել են Արցախի պետական որոշ ինստիտուտների գործառույթներն ու   սպասարկում են Արցախի բնակչության մի շարք իրավունքներ՝ սոցիալական, կրթական և այլն։ Այն, որ Արցախի պետական ինստիտուտները դե յուրե անգործունակ են, փաստվում է նույն Արցախի  նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ դատախազին ուղղված նամակով, որում, հիշեցնենք, Շահրամանյանը խնդրել է Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին սոցցանցերի հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննել օրենսդրությամբ սահմանված կարգով։ Որքան գիտենք՝ Արցախում ևս գործում էր Գլխավոր դատախազության ինստիտուտը, գլխավոր դատախազն էլ, կարծեք,  ՀՀ-ում է,   հետևապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Արցախի նախագահը նման խնդրանքվ դիմել ոչ թե իր երկրի, այլ՝ ՀՀ դատախազին։ Հարցի պատասխանն ակնհայտ է՝ ՀՀ-ում կա մեկ Գլխավոր դատախազություն, և սահմանադրական երկրորդ այդպիսի ինստիտուտի գոյությունը  ուղղակի հակասում է Մայր օրենքին։ Մի դիտարկում էլ՝ պետական ինստիտուտներից մեկն էլ Արցախի Պաշտպանության բանակն էր, որը ռուսական կողմի առաջարկած հրադադարի հայտարարությամբ, ինչպես հայտնի է, լուծարվել ու զինաթափվել է։ Երբ Սաղաթելյանն ու նրա կոլեգաները Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարց են բարձրացնում, արդոք դրանց թվում նկատի ունեն նաև այդ լուծարվա՞ծ մարմինը, թե՞ կարծում են, որ արցախահայությունը կարող է  յոլա գնալ նաև առանց այդ կարևոր ինստիտուտի գոյության։         
Ի դեպ, նույն Իշխան Սաղաթելյանը մոտ 10 օր առաջ էլ ազդարարել էր. «Այս իրավիճակում շատ կարևոր է, որ նախ պահպանվի Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը, դրա համար էլ անհրաժեշտ է, որ ժողովրդի կամարտահայտության արդյունքում ձևավորված Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն»:  Հարգելի ընթերցողը ֆիքսե՞ց, որ ՀՅԴ-ական գործիչը  բարձրացնում է ոչ թե  Արցախի, որպես պետական կազմավորում, սուբյեկտայնության, այլ այդ կազմավորման ժողովրդի սուբյեկտայնության հարցը։  Ինչո՞ւ, արդյո՞ք այն պատճառով, որ ինքն էլ է փակել Արցախի էջն ու այժմ բավարարվում է արցախահայության սուբյեկտայնության պահպանման մասին ճամարտակելով։ 

 Իրականում, սակայն, Արցախի «էջը»  փակվել, արցախահայության սուբյեկտայնությունն էլ  վերացվել է շատ ավելի վաղ, դեռ այն ժամանակ, երբ  Իշխան Սաղաթելյանի քաղաքական պատրոն Ռոբերտ Քոչարյանը որոշեց ոչնչացնել Հայաստանի դիվանագիտական կարևոր ձեռքբերումներից մեկն ու  ամենամեծ   հարվածը հասցրեց  ԼՂ կարգավորման գործընթացին՝ բանակցային սեղանից դուրս թողնելով պրոցեսի  լիիրավ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղին։  Հատուկ պարոն Սաղաթելյանը ու արցախահայության սուբյեկտայնության դարդը քաշող կոլեգաները կարող են ծանոթանալ  Քոչարյանի՝ «Հայլուրին» տված (2003 թ.) հարցազրույցին։


Նաև Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների  աղաղակները այն մասին, որ ԼՂ հարցը չի կարող լուծվել առանց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն, օրինակ, ժամանակին (2006-ին) համոզված էր, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձև կա. «Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց ԼՂ-ի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ»։ Իսկ եթե մեջներն այսքանից հետո ուժ գտնեն, կարող են աչքի անցկացնել նաև 2008-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ԼՂ բանակցային գործընթացի գլխին փաթաթված մեկ այլ փաստաթուղթ՝ Մայենդորֆյան հռչակագիրը,  փաստաթուղթ, որտեղ ոչ մի խոսք, ակնարկ անգամ չկա այն մասին, թե ովքեր են հակամարտության կողմերը։ Ավելին, Լեռնային Ղարաբաղը` իբրև կողմ, հակամարտության սուբյեկտ, ընդհանրապես անտեսված է։ Այս հանգամանքը Հայաստանը ոչ թե բանակցող, այլ հակամարտող կողմի  վերածեց՝ դրա բոլոր բացասական հետևանքներով։ 

Հիմա ո՞վ է Արցախի էջը փակել ու արցախահայության սուբյեկտայնությունը վերացրել՝ «Փաշինյան-Սիմոնյան-Խաչատուրյան   եռյա՞կը», թե՞ «Քոչարյան-Սարգսյան  երկյակը»: 
   

Հեղինե Մանուկյան
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: