Իրանի ԱԳՆ-ն Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները բավարար է գնահատում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն առաջ են ընթանում։ «Երկու կողմերը ձգտում են աճող եւ գոհունակություն պատճառող համագործակցության»,- ասել է նա։