ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զատուլինը բացահայտեց, որ ՀՀ ընդդիմությունը ՌԴ-ի համար այլևս որևէ արժեք չունի

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն այս օրերին փորձում է ամեն կերպ հերքել Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին, որը օրերս հայտարարել էր, թե 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում հայաստանյան ընդդիմությունը Ռուսաստանի աջակցությունն է խնդրել։ Այս խնդրին են այսօր լծվել ընդդիմադիր տարբեր պատգամավորներ։

«Ընդդիմությունը դիմեց մեզ՝ խնդրելով տեսանելի կերպով աջակցել։ Մենք ասացինք՝ ոչ մի դեպքում, նա Ղարաբաղում կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնությունը ստորագրածներից մեկն է, եթե նա չլինի, կրկին ռազմական գործողություններ կսկսվեն, մենք չենք ցանկանում ներքաշվել, մենք մեր գործերն ունենք, ուստի ձեռք մի տվեք նրան», - ասել էր ռուսաստանցի գործիչը:

«Տեղեկություն չունեմ, դիմել են իրենց, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ մեր ընդդիմությունը նման հարցով դիմած լինի ՌԴ-ին, պետք է Զատուլինին հարցնել։ Ճիշտն ասած, Զատուլինի հետ մենք շատ լավ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունենք»,- Tert.am -ին ասել է Ռոբերտ Քոչարյանի հիմնադրած «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես պնդել է, թե երբևէ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ներքաղաքական գործընթացների համար աջակցություն չի խնդրել։ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբևէ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից աջակցություն ներքաղաքական խնդիրների համար չի խնդրել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մինչդեռ հիշեցնենք, որ «Ռուսաստան-Հայաստան միութենական պետություն» խաղարկելու փորձ անող ՌԴ աջակցությունը 2021-ի նախընտրական շրջանում Կրեմլի մատույցներում դեգերող հայաստանյան ընդդիմությանը ակնհայտ էր ոչ միայն ռուսահայ օլիգարխների ակտիվությամբ և «քաղաքական ներդրումներով», այլև ընդդիմադիր առաջնորդներին ռուսական կենտրոնական հեռուստաընկերությունների եթերներ հրավիրելով։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզների եթերում հավաստիացնում էր, որ Ռուսաստանը 44-օրյա պարետազմում չի դավաճանել Հայաստանին ու հավատարմության երդում տալիս, իսկ Արթուր Վանեցյանը Սալավյովի հաղորդմանը հյուր էր գնում ու հավատարմության երդմանը զուգահեռ հայտարարում էր՝ «Крым-наш»։ 

Ինչ խոսք՝ Զատուլինի բացահայտումից հետո ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը՝ թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը, ոչ միայն անհարմար դրության մեջ հայտնվեցին՝ բացահայտվելով որպես այլ պետության աջակցությանը դիմած քաղաքական ընդդիմություն, այլև բացահայտվեց Ռուսաստանի դիրքորոշումը նրանց նկատմամբ․ այն, որ նրանք այլևս ՌԴ-ի համար որևէ արժեք չունեն, և ՌԴ-ն նրանց բացահայտելով՝  հրաժարվում է նրանցից։ Հակառակ դեպքում Զատուլինը նման հայտարարություն չէր անի։ 

Մ․Խ․ 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: