ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ բռնցքամարտիկների արդյունքները Երևանում շարունակվող ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ռինգ դուրս կգա Հայաստանի 7 ներկայացուցիչ և կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Ցերեկվա մրցահերթում՝ ժամը 14:00-ից, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ 1/8 եզրափակչում ուժերը չափելով Ռումինիայի ներկայացուցիչ Շտեֆան Նիկոլասի հետ, 52 կգ քաշային Արեն Խառատյանի երկրորդ մրցակիցը կլինի էկվադորցի Քրիստոֆեր Բալկազարը, 57 կգ քաշային Տիգրան Մակիչյանն ուժերը կչափի Թուրքմենստանի ներկայացուցիչ Մեկան Սաբիրովի հետ, իսկ +80 կգ քաշային Տիգրան Խաչատրյանը կմենամարտի ռումինացի Ալեխանդրո Բուտոյի հետ:
Երեկոյան մրցահերթում՝ 17:30-ից, 1/8 եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը,66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը: Կճոյանը, որը 1/16-ում առավելության էր հասել Գերմանիայի ներկայացուցիչ Սամվել Աբրեյանի նկատմամբ, 1/8 եզրափակչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Արվաշ Ահմադիի հետ: Արգիշտի Հակոբյանը կմենամարտի ղրղզ Ռամազան Իսաևի հետ: Սամվել Սիրամարգյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Մահան Սաջեդիջաբլուի հետ:
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը մենամարտել է խորվաթ Մարիո Նակիչի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ: 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն անցկացրել է իր երկրորդ մենամարտը և նույն հաշվով ուժեղ է գտնվել լեհ Յան Յանուշևսկուց, իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը 1/8 եզրափակչում մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկիի հետ և 3:2 հաշվով հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Առնո Դարչինյանը (46 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուայի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից ելույթներն ավարտել են միայն 54 կգ քաշային Վահագն Գալստյանն ու 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը:

Հիշեցնենք՝ հայ բռնցքամարտիկները Երևանում ընթացող ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցում են Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Աղջիկների պայքարում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: Նրանք պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից:
Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը:

armsport.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: