ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպիսին կերևամ պատմության մեջ, կախված է նրանից, թե ով կգրի այն․ վարչապետ

Եթե պատմությունը կգրի այն նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է, որ այս պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն։ Իսկ եթե այդ պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը և արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, ով ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն։ Ստացվեց, թե չէ՝ պատմությունը ցույց կտա», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս է մնալու պատմության մեջ։

Ցանկացած երկրի վարչապետ իր երկրի համար որոշակի պատմական դեմք է, բայց ինչպիսին կերևա պատմության մեջ՝ կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե իր կարծիքով՝ ապագա սերունդները ինչպե՞ս են ներկայացնելու իրեն պատմության դասագրքում և ինչպե՞ս է մնալու պատմության մեջ, ո՞րն է Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաքելությունը պատմական այս ժամանակաշրջանում, ինչպե՞ս կցանկանա, որ իրեն հիշեն պատմության դասագրքում։
 
«Ցանկացած երկրի վարչապետ իր երկրի համար որոշակի պատմական դեմք է, բայց ինչպիսին կերևամ պատմության մեջ՝ կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը։ Ես իմ օրինակը չբերեմ, վերադառնանք մեր պատմություն։ Օրինակ՝ մեր ավանդական պատմության մեջ ամենանեգատիվ կերպարներից, ազգային արժեքներին և ավանդույթների դեմ պայքարող և համարյա նեռի հետ համագործակցողներից մեկը Պապ թագավորն է։ Երբ պատմիչին կարդում ես, ով գրում է Պապ թագավորի մասին և գրում է կոնկրետ տեսակետից, գնահատականն այն է, որ նա անբարո է, մեղսագործ և այլն և այլն։ Եվ հենց նրան վատաբանող պատմիչի գործերը կարդում ես, հասկանում ես, որ Պապ թագավորը մեր պատմության բացառիկ պետականամետ մարդկանցից մեկն է»,- ընդգծեց վարչապետը։
 
Փաշինյանի խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին իր ավանդույթով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից մեկն է համարում Պապ թագավորին։
 
«Բայց ի՞նչ է արել այդ մարդը։ Նախ` այդ մարդն ապահովել է քաղաքական առումով Հայ առաքելական եկեղեցու անկախությունը և ինքնուրույնությունը։ Պապ թագավորից առաջ մեր կաթողիկոսները կնքվում էին Կեսարիայում, բայց նա ասաց՝ պետություն ենք, ինչո՞ւ պետք է մեր կաթողիկոսները ուրիշ տեղ օծվեն և հաստատվեն որպես այդպիսին, մենք մեր կաթողիկոսին կընտրենք։
 
Պապ թագավորը եկավ և ստանձնեց Հայաստանի գահակալումը և տեսավ, որ բյուջեն դատարկ է։ Ասաց՝ բա ի՞նչու է բյուջեն դատարկ։ Նրան  ասացին՝ որովհետև հողերը մեծ մասամբ եկեղեցուն են պատկանում, իսկ եկեղեցին հարկ չպետք է վճարի պետությանը։ Պապ թագավորն ասաց, որ այդպես չի լինի, պետությունը պետք է հարկային եկամուտներ ունենա, բյուջե ունենա, պետք է ռեսուրսներ ունենա։ Եվ նա սկսեց հողային և հարկային բարեփոխումներ անել։ Ուզում էր բանակ հավաքել, իսկ նրան ասացին, որ զորահավաքային ռեսուրս չկա։ Ասաց՝ ո՞ւր են մեր տղամարդիկ։ Պատասխանեցին, որ տղամարդկանց մի մասը եկեղեցական կալվածքներում են աշխատում, իսկ կանայք կուսանոցներում են, երեխա չեն ունենում, ժողովրդագրական խնդիր է առաջացել։ Ասաց՝ չի լինի այդպես, ժողովուրդ ջան, մենք պետություն ենք․ տղամարդիկ պետք է պետությանը ծառայեն, կանայք էլ պետք է երկրի վերարտադրողականության խնդիրը լուծեն։
 
Եվ այդ ժամանակ Հայաստանից Կոստանդնուպոլիս մատնագրեր էին գրվում էլիտաների կողմից՝ տեսեք ի՞նչ է անում, սա ձեր դեմ է պայքարում, սրան պետք է ոչնչացնել։ Եվ տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ մտածող, պետություն հասկացության արժեքը իմացող մարդու հետ գործ ունենք, որն այդ ավանդույթը դրել և դարձել է «ամենաեղկելի մարդը»»,- շեշտեց Փաշինյանը։
 
Վարչապետը Պապ թագավորի պատմության առանցքային կերպարներից մեկն է համարում։
 
«Մենք Հոկտեմբերի 27-ի հետևանքների մասին ենք խոսում և, այո, ճիշտ է, որ Հոկտեմբերի 27-ը շատ աղետալի հետևանքներ ունեցավ մեր պատմության համար, բայց այս մատնագրերի հետևանքով ի՞նչ տեղի ունեցավ․ տեղի ունեցավ այն, որ հայ էլիտայի աջակցությամբ Պապ թագավորը հրավիրեց ճաշի և ճաշի սեղանի շուրջ նրան սրախողխող արեցին։
 
Երբ Հոկտեմբերի 27 ենք ասում, այդ Հոկտեմբերի 27-ներից մեկը, որը մեր պատմության մեջ շրջադարձային նշանակություն է եղել, Պապ թագավորի սպանությունն է եղել։ Բայց սպանությունը մի օրում չի եղել՝ մատնագրեր են գրվել, հակաքարոզչություն է արվել և հայ էլիտան հայոց գահակալին տարել մատաղ է արել Բյուզանդիայի կայսրությանը։
 
Հիմա ո՞վ է Պապ թագավորը՝ նայած, թե ով կգրի պատմությունը։ Եթե պատմությունը կգրի այն նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է, որ այս պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն։ Իսկ եթե այդ պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը և արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, ով ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն։ Ստացվեց, թե չէ՝ պատմությունը ցույց կտա»,- եզրափակեց վարչապետը։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: