ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի ծննդյան 66-րդ տարեդարձը

Նոյեմբերի 25-ին, լրանում է Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 66-րդ տարեդարձը: Ամեն տարի այս օրը Արցախի Մարտունիում հերոսի արձանի մոտ մարդաշատ էր։ Բայց այսօր մարդիկ միայն մտովի են այցելում հերոսին, շնորհավորում ու զրույցում նրա հետ։

«Նորից եմ կրկնում Ավոյի նման չկա, չի ծնվել, գուցե 100 տարի հետո նրա նման մեկն էլ հայտնվի»։
Ավոյի մարտական ընկեր Կոմիտասի մայրը՝ Ռաիսան Ավանեսյանը ծնողական քնքշանքով է պատմում հերոսի մասին։ Ասում է՝ դժվար է բացատրել՝ ինչպիսին էր նա։ Կոշտ բայց հասարակ մարդ էր։ Ավոյի հագին ոչ ոք նոր համազգեստ չի տեսել։
Ամեն նորը պահում էր իր զինվորների համար․ «Շաքարավազը դրեցի սեղանին ու Ավոյին ասացի, որ բոլորին կբավավարի, թող հանգիստ խմի։ Գդալը գցեց ամանի մեջ ու ինչքան դուրս եկավ, այդքանը լցրեց բաժակը։ Մեզ էլ ասեց, որ մենք էլ պիտի այդպես անենք։ Միշտ հին շորեր էր հագնում։ Անգամ գուլպաներն ու ներքնաշորերն էի կարկատում։ Մի օր Սեդային հարցերցի՝ ինչու նոր ներքնաշորեր չի բերում Ավոյի համար։ Անմիջապես կանչեց նրան ու հարցերեց՝ որտեղ են նոր ներքնաշորերը։ Ավոն էլ պատասխանեց․ «Պոստերի տղերքին բավարարեցի»»։

«Մի օր ցեխոտ զինվորական կոշիկներ էին հագին, լավերը կային, չէր հագնում, ասում էր թող սահմանին կանգնած զինվորները հագնեն նորը։ Լվացի այդ կոշիկները։ Առավոտյան եկավ, ասում է` ման եմ գալիս չեմ գտնում. չճանաչեց մաքուր կոշիկները»,- հիշում է Ռաիսա Ավանեսյանը։

Ութ լեզու գիտեր, բայց ստիպված եղավ իններորդն էլ սովորել մարտունեցիներին հասկանալու համար։ Սկզբում նրան դժվար ընդունեցին։ Հետո, երբ մարտի դաշտում ցույց տվեց իր մարդկային ու առաջնորդական որակները, նշանակվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար։

«Որ գրադով ռմբակոծում էին, մարդիկ ասում էին` տեսնես Ավոն այստե՞ղ է, կարծես, որ Ավոն այստեղ լիներ, ձեռքերը կպարզեր, չէր թողնի, որ կրակեն: Մի անգամ էլ եմ ասում, բոլորը նրան ընդունում էին: Մարտունեցի ամենափոքրն էլ նրա անունով կերդվի»:

1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից էլ զոհվում է Մոնթեն։

«Երբ գնացիԵռաբլուր, տեսա, որ բոլոր հերոսների գերեզմանները գեղեցիկ սարքած են։ Իսկ Ավոյի գերեզմանը՝ շատ համեստ, միայն նկարն է ու տապանը։ Սեդային հարցրեցի՝ ինչու Ավոյինն էլ գեղեցիկ չեն սարքել։ Ասեց՝ չգիտես, որ Ավոն նման բաներ չէր սիրում, նա միայն համեստությունն էր սիրում»։

Ավոյի իմացած 8 լեզուներից և ոչ մեկն այնքան հասկանալի չեղավ մարտունեցիների ու հայ ժողովրդի համար, որքան հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության լեզուն։ Նա սովորեցրեց սիրել հայրենիքը, ու մենք սիրեցինք հայրենքիքի հետ մեկտեղ Ավոյին։
Ամեն տարի այս օրը Մարտունիում՝ նրա արձանի մոտ մարդաշատ էր։ Այսօր այդ արձանն իր տեղում չէ, մարտունեցիներն էլ միայն մտովի են այցելում հերոսին, շնորհավորում ու զրույցում նրա հետ։ Բայց, անկասկած, Ավոյի ոգին ու հետքերը Մոնթեաբերթի փողոցներից դեռ չեն մաքրվել։

«Ամբողջ հայության և Հայաստանի ապագայի վրա շատ բացասական կազդի պարտությունը։ Մենք իրավունք չունենք պարտվել։ Պիտի հիմա գիտակցենք, և ամենքս ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ հաղթենք»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: