ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այնպես չէ, որ մեր ճակատագիրն անընդհատ պետք է որոշվի ուրիշ մայրաքաղաքներում. մեր խնդիրը հենց այս գիտակցումն է. Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը տարբեր մեջբերումներ անելով Թուրքիայի և Ադրբեջանի վարած դիվանագիտությունների վերաբերյալ, հարցրել է, որտեղ է ՀՀ-ի դիվանագիտությունը, նշել է, թե երկուսն էլ որևէ աշխարհաքաղաքական բևեռի կողմում չեն, հարաբերություն չեն փչացնում և գործում են ոչ թե ի շահ այս կամ այն բևեռի, այլ միայն ի շահ իրենց պետությունների:
 
 
Այս համատեքստում, ըստ Ավագյանի, ինչն է պատճառը, որ Հայաստանն ընկել ենք ՌԴ-արևմուտք աքցանի մեջ, բռնել արևմտյան բևեռը և շարունակաբար կրում է մարդկային և տարածքային կորուստներ:
 
Հարցին ի պատասխան, վարչապետն ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ընկել է աքցանի մեջ, այլ փորձում է դուրս գալ այդ աքցանից՝ բոլոր քայլերն ու հարբերությունները կառուցել ՝ հիմնվելով ՀՀ-ի պետական շահերի վրա:
 
«Խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Խաղաղության պայմանգրի մասին, մենք խոսում ենք փոխադարձ հարգանքի վրա ՌԴ -ի հետ մեր հարաբերությունները կարգավորելու, Եվրամիության, Իրանի, Հնդկաստանի հետ հետ դրանք խորացնելու մասին: Մենք հարաբերույթյուններ ենք կառուցում Չինաստանի հետ:
 
Սրանով հանդերձ շատ բան ունենք սովորելու, դրա համար եմ ասում պաթոսը պետք է իջեցնենք և պրագմատիկ քաղաքականությամբ զբաղվենք»,-ասաց վարչապետը:
 
Ըստ Փաշինյանի, մենք մեր հարաբերություններն առաջին հերթին պետք է կարգավորենք մեր միջավայրում:
 
«Օրինակ ՀՀ անվտանգային սպառնալիքների հասցեագրման բանաձևերի մասին խոսելիս, ասել եմ՝ հարցերի հարցը հետևյալն է՝ թե ի վերջո ՀՀ-ն թուրքական գործոնի հետ կարողանալո՞ւ է Խաղաղության և համակեցության  բանաձև գտնել:
 
Եթե այո՝ մենք Ձեր ասած կիզակետերից կարող ենք դուրս գալ, եթե ոչ՝ ուրեմն մենք անընդհատ լինելու ենք էդ աքացնի մեջ:
 
Մեր քաղաքականությունն ու գիտակցությունը վերջին ոչ թե 30 տարում, այլ շատ ավելի երկար ժամանակաշրջանում օբյեկտիվ պատճառներով ըստ էության հետևյալն է եղել. մեզ կառավարող և մեր գործողությունները կանխորոշող առանցքային գործոնը թուրքական գործոնի մեր գիտակցության ընկալումն է որպես սպառնալիք:
 
Եկեք նաև խոստովանենք, որ շատ դեպքերում այդ մեր ընկալումն օգտագործվել է մեր դեմ՝ թույլ չտալով որ մենք այս տարածաշրջանում լիաթոք ապրենք ու շնչենք: Եվ մենք առաջին հերթին պետք է մեր տարածաշրջանում կարողանանք մեր հարաբերությունները կարգավորենք:
 
Բարդ է, դժվար է ահավոր, բայց կարևոր է, որովհետև թուրքական գործոնի նկատմամբ վախը շատ դեպքրում օգտագործվում է, որպեսզի մենք պետություն չդառնանք: Այստեղ մենք պետք է մի որոշում կայացնենք, որ էդ սպառնալիքի թիվ մեկ կառավարողը մենք ենք, մենք ենք դրա պատասխանատուն:
 
Այո, մենք պետք է պիտակների միջով անցնենք, դավաճանից սկսած, թուրքամետից և նման որակումներից: 2021-ին ինձ խորհրդարանում հարց տվեցին՝ հիմա թուրքը մեր թշնամին է, թե չէ:
 
Ես չեմ ասում թշնամանք չկա,  բայց դա պետք է կառավարենք և փորձել փոքր քայլերով դարձնել համագործակցության բանաձևեր, որովհետև ինչքան մեծացավ, անխուսափելիորեն պայթելու է, իսկ թե այդ պայթյունից ինչ կմնա տարածաշրջանում, բարդ է ասելը:
 
Եկեք ի վերջո եկեք արձանագրենք, որ մենք մենակ ենք էս տարածաշրւանում, կամ եթե նունիսկ մենակ չենք, մենք պետք է այդ գիտակցումն ունենանք»,- ասաց վարչապետը:
 
Ըստ Փաշինյանի, այնպես չէ, որ մեր ճակատագիրն անընդհատ պետք է որոշվի ուրիշ մայրաքաղաքներում, մեր խնդիրն այդտեղ է: 5-րդ շարասյունն դա է հենց, որ ասում է, մենք ով ենք, որ մեր ճակատագիրը որոշենք: Կան տիզբոններ, կոստանդինապոլիսներ, կորոշեն իրենք, կամ ինչու պետք է Հայաստանում դպրոց լինի, մանկապարտեզ լինի, կրթություն լինի, բարձարգույն կրթութոյւնն ինչ բան է:
 
«Էն, որ 2020-ից գոռում-գոչում են դավաճան, հողերը տվեցին, ինչի համար են դրանք, որ թույլ չտան, որ մենք պրոբլեմն ամբողջ խորությամբ հասկանանք ու հաղթահարենք: Ադրբեջանը 30 տարի փող է դրել, հարյուրավոր երիտասարդների ուղարկել աշխարհի լավագույն բուհեր, հետ են եկել այսօր պաշտոնյաներ են, այդ թվում դիվանագիտական ոլորտի: Մենք ինչո՞վ ենք զբաղված եղել:
 
Լեգիտիմ է շեշտադրումը, բայց դա կարճ լուծում չունի, պետք է քայլ-քայլ հասնենք դրան»,- նշեց Փաշինյանը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: