ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փաշինյանը հստակեցրել է, թե որն է լինելու առաջնային հարցն Ադրբեջանի հետ առաջիկա բանակցություններում

Ադրբեջանի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում Հայաստանը փորձելու է պարզաբանումներ ստանալ, թե արդյոք Ադրբեջանը համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել Եվրոպական Միության միջնորդությամբ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։

Ադրբեջանի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում Հայաստանը փորձելու է պարզաբանումներ ստանալ, թե արդյոք Ադրբեջանը համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել Եվրոպական Միության միջնորդությամբ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա նշել է, որ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե, ի վերջո, Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատու՞մ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության հետ։
 
«Այդ երեք սկզբունքները համաձայնեցվել են մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հանդիպումների արդյունքներով։ Այդ սկզբունքներից առաջինը հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կմ։ Երկրորդ սկզբունքը հետևյալն է, որ դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթայի հռչակագիրն է։ Իմիջայլոց, հենց Ալմաթայի հռչակագիրն է հիմնավորումը, թե ինչու ենք մենք ասում, որ Հայաստանի, այսպես ասած, տիտղոսային տարածքը 29 հազար 800 քառակուսի կմ է, որովհետև Հայաստանի  Հանրապետությունը ձևավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախանալու միջոցով։ Այսինքն՝ ՀԽՍՀ տարածքով ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը։ Ալմաթայի հռչակագրով այն ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանական Հանրապետությունը, արձանագրել են, որ  այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը»,- մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ այս սկզբունքի հետագա զարգացման ընթացքում ձեռք է բերվել ըմբռնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների  դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-ից 1990 թվականների Խորհրդային Միության ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզները։
 
Երրորդ սկզբունքը երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
 
«Հիմա, եթե վերլուծենք հայտարարությունները, հստակ չէ, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը և նրբությունները պարզաբանել»,-ասել է վարչապետը։
 
«Ինչպես գիտեք, գոնե քարտեզների և սահմանների մասով քննարկում նախատեսված է սահամնագծման հանձնաժողովների ֆորմատով։ Ինչպես սահմանագծման հարցերով նախատեսվող քննարկումներից, այնպես էլ, եթե էլի բանակցություններ լինեն, հետևություններ կարվեն, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է դրանցից»,- նշել է Փաշինյանը։
 
Նրա դիտարկմամբ՝ չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։ «Այս հարցերի պարզաբանումն առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: