ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի վճռին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։

Միությունը որոշումը խիստ կարևորել է այն առումով, որ դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհնար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ․ նոյեմբերի 17-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում կայացրել է որոշում, որում միաժամանակ արձանագրվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»՝ պարտադրելով Ադրբեջանին՝ 
  • ​​ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ապահովել Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո մնացած մարդկանց անվտանգ, անարգել և արագ հեռանալը ցանկության դեպքում, ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո  Լեռնային Ղարաբաղում մնացած կամ վերադարձած մարդկանց ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ,
  • պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում:
Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։
Մենք ողջունում ենք Արդարադաության դատարանի այս որոշումը, որը բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Կայացված որոշումը խիստ կարևոր է, որովհետև դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհանար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։ 
Սակայն չենք կարող չարձանագրել նաև, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք էր նախկինում գործված հանցանքների անպատժելիության։ Ասվածի վառ ապացույցն է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ տարածքից ավելի քան կես միլիոն հայության բռնի տեղահանումը, հայրենազրկումը և մշակութային ցեղասպանությունը, որը մինչ օրս մնացել է անպատիժ։ 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության իրավունքների պաշտպանությունը լավագույն նախադեպը կարող է լինել, որն անհրաժեշտաբար պետք է տարածվի 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված էթնիկ հայերի նկատմամբ։ 
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես 1988-1992թթ․ տեղահանված հայերի ոտնահարված իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար ստեղծված կազմակերպություն, կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային դատարաններին քննության առնել նաև վերոնշյալ խնդիրը և տալ արդարացի գնահատական ու առաջարկել համապատասխան լուծումներ»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
henley-&-partners-խորհրդատվական-ընկերություն,henley-&-partners,աշխարհի-ամենահարուստ-քաղաքների-ցանկ,ամն,թուրքիա,նյու-յորք,տոկյո,սան-ֆրանցիսկո,ստամբուլ , Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Միջազգային «Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը:
մեքսիկա,սալվատիերա,զինված-հարձակում , Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
մոսկվայում,գումարվել,է,ապհ,կառավարությունների,ղեկավարների,նիստը.,վարչապետ,նիկոլ,փաշինյանը,ներկա,չէ , Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
գնդակոծվել,գազայի,միակ,կաթոլիկ,ծուխը,վնասվել,է,մայր,թերեզայի,քույրերի,տունը , Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:
պեկինը,թեհրանը,եւ,էր,ռիադը,համատեղ,հայտարարություն,են,արել , Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան համատեղ պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի վայրագություններին պաշարված Գազայի հատվածում եւ ապահովվի կայուն օգնություն պաղեստինցիներին, տեղեկացրել է Mehr-ը։
վահագն,խաչատուրյանը,հանդիպել,է,ուրուգվայի,նախագահ,լուիս,լակալե,պոուի,հետ , Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: