ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջը զգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման վտանգի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը, գրում է Mehr-ը։
 
Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Ժնևում առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շրջանակում։
 
«Մենք անկեղծ, հստակ և կարևոր քննարկումներ ունեցանք Ֆրանսիայի արտգործնախարարի հետ և հասկացանք, որ դուք, Ամերիկայի հետ միասին, չեք կարող խոսել միայն ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին։ Եվ մենք ասացինք, որ, մեր կարծիքով, Համասը պաղեստինյան ազատագրական շարժում է, որը դեմ է օկուպացիային։ Թեև մենք միշտ դատապարտել ենք կանանց և երեխաների սպանությունն ամբողջ աշխարհում, Ամերիկայի և արևմտյան որոշ երկրների լռությունը Պաղեստինում երեխաների և կանանց սպանության վերաբերյալ ուղղակի անհանդուրժելի է»,- ասել է նա։
 
Ժնևում Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով, նրանք «անկեղծ և կարևոր զրույց են ունեցել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների, երկկողմ և հյուպատոսական հարցերի, Իրանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հեռանկարների շուրջ»:
 
«Մենք նախազգուշացրել ենք Գազայում շարունակվող ռազմական հանցագործությունների հետևանքների մասին։ Ընդգծվել է նաև Գազայում ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և քաղաքացիական գերիների փոխանակման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
 
Ամիր Աբդոլլահյանը նաև ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը համաձայն է, որ պատերազմը չպետք է ընդլայնվի։
 
«Մենք նախազգուշացրել ենք, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա բոլոր հնարավորությունները նախատեսված են, այդ թվում՝ պատերազմի մասշտաբների հետագա ընդլայնում»,- ասաց նա։
 
Իր հերթին, Ֆրանսիայի արտգործնախարարն իր իրանցի գործընկերոջն ասել է, որ Թեհրանը «ծանր պատասխանատվություն» է կրում՝ կանխելու պատերազմի տարածումը ողջ տարածաշրջանում։
 
Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ «բոլոր միջոցները» պետք է ձեռնարկվեն պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հասանելիությունը երաշխավորելու համար:
 
Աղբյուր՝ news.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: