ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր տարածաշրջանն իրական, կայուն և հարատև խաղաղության կարիք ունի. Սարգիս Խանդանյան

Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը: ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող թեմատիկ քննարկմանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,
Նախ թույլ տվեք միանալ Ազգային ժողովի նախագահին և վարչապետին՝ ողջունելու բոլորիդ Երևանում: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է հյուրընկալել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանն իմ երկրում:
Վանկուվերի հռչակագիրը, որը մենք ընդունեցինք մի քանի ամիս առաջ, հստակ սահմանեց այն սպառնալիքները, որոնց բախվում է ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը, և կոնկրետ ազդակներ հղեց նրանց, ովքեր սպառնում են մեր անվտանգությանը: Սակայն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգությունը շարունակում էր վատթարանալ այս ամբողջ ընթացքում: Մեր տարածաշրջանը բացառություն չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները և ահազանգերը դարձել են դաժան իրականություն:
Խորհրդարանական այս հարթակի ստեղծումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է քննարկումների առանցքային թեմաներից մեկը, և այդ քննարկումների էությունն այն է եղել, թե հակամարտության ինչպիսի լուծում կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը: Սիրելի՛ բարեկամներ, Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել, քանի որ, չնայած այս բոլոր քննարկումներին ու կոչերին, Ադրբեջանը միշտ էլ պատկերացրել է լուծման մի տեսակ, և այն ունի իր անունը՝ էթնիկ զտում՝ Լեռնային Ղարաբաղն առանց հայերի: Մենք բոլորս չկարողացանք կանխել սա:
Հարգելի՛ գործընկերներ,
Չնայած անցյալի պատերազմներին և ճգնաժամերին՝ մենք հաստատապես հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն և հարատև խաղաղության կարիք ունի: Դա պարզապես բարի ցանկություն կամ երազանք չէ: Հարավային Կովկասում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ ճշգրիտ բանաձև ունի՝ բաց սահմաններ, գործող տրանսպորտային և կոմունիկացիոն կապեր, հարգանք միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, միջպետական սահմանների անխախտելիություն, ինչպես նաև հանդուրժողականություն և հարգանք միմյանց նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այժմ ճիշտ ժամանակն է այդ բանաձևը կյանքի կոչելուն հնարավորություն տալու և այս տարածաշրջանում մարդկանց տառապանքները դադարեցնելու համար: Մենք անխոնջ աշխատում ենք այս ուղղությամբ և հրավիրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս ճանապարհին՝ «Խաղաղության խաչմերուկն» իրականություն դարձնելու համար»,- նշել է Սարգիս Խանդանյանը:
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: