Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 6-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Սերբիայի հետ: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը և հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը:
Կանանց պայքարում Հայաստանի ընտրանու մրցակիցը Հունաստանն էր: Այստեղ ևս գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ: Կանանց հավաքականի կազմում պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Մարիա Գևորգյանը հաղթեց: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մարիա Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: