ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի․ Դարչիաշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի տարածքով Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարմանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ թույլատրել է հավասարապես օգտվել իր տրանզիտային երթուղիներից և հավելել, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, իսկ երբ խոսքը գնում է սովորական սարքավորումների կամ միջազգային համաձայնագրերով թույլատրված զենքերին, յուրաքանչյուր պետություն դրանք ձեռք բերելու իրավունք ունի։ «Թբիլիսիի դիրքորոշումն է թույլ տալ երկու երկրներին էլ հավասար պայմաններում օգտագործել տրանզիտային գործառույթը, որը մեր երկիրն ունի։ Այսպիսով՝ սա է մեր արձագանքն այդ թեմային և այլ ակնարկների անհրաժեշտություն չկա»,- ասել է Դարչիաշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկատվությունը կխոչընդոտի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի կարևոր դերին՝ որպես միջնորդ։
 
Օրերս համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների լուսանկարներ՝ մեկնաբանություններով, որ լուսանկարներն արված են «Փոթի» նավահանգստում, որտեղից էլ ուղարկվել են Հայաստան։ Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել  էր ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝  նախատեսված Հայաստանի համար։ «Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող  բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված էր ընկերության տարածած հայտարարության մեջ։
 
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  հաստատել է, որ Հայաստանը Ֆրանսիայից զրահամեքենաներ է ձեռք բերել։ Նա նշել է, որ Հայաստանն է դիմել Ֆրանսիային այդ զրահամեքենաները ձեռք բերելու հարցով։ Վրաստանի տարածքով Ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը Հայաստանին Բաքվում դժգոհության ալիք է բարձրացրել։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: