ԵԱ․ Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը առաջատարներից է
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Իսրայելի հետ եւ հաղթել 3:1 հաշվով։ Հավաքականի կազմում հաղթել են Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսել են Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի հավաքականը 7 միավորով հավասարվել է առաջատարներ Լեհաստանին ու Գերմանիային։ 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Գերմանիան։
Կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել շվեյցարացիներին։ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսանդրա Կոստենյուկի հետ։ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տարել։ Հայաստանի թիմը վաստակել է 6 միավոր եւ Սերբիայի ու Բուլղարիայի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը։ 5-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը։
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: