ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
10 մեդալ. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների արդյունքները

Հայաստանի հավաքանները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում:

Հայաստանի հավաքանները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գերատեսչության հաղորդմամբ՝ մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:
 
Մարտական սամբոյի 88 կգ քաշայինների եզրափակչում Ավետիք Պողոսյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովի հետ և զիջել մրցակցին: Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:2 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև ուժեղ էր գտնվել Թուրքմենստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներից: Այս քաշային կարգում մրցանակակիր դարձած մարզիկների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
Մարզական սամբոյի 79 կգ քաշայինների եզրափակչում Բորիս Շատվերյանը, որն այս տարի ավելի վաղ հռչակվել էր ԱՊՀ խաղերի չեմպիոն, զիջել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին: Մինչ այդ Շատվերյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել Մոլդովայի, Իրաքի և Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն ուժեղ էր գտնվել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Կոկշայից: Այս քաշային կարգում մրցանակակիր դարձած մարզիկներին պարգևատրել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
 
Մարզական սամբոյի 98 կգ քաշայինների եզրափակչում Դավիթ Գրիգորյանը զիջել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովին և դարձել արծաթե մեդալակիր: Հայ սամբիստը, երեք վստահ հաղթանակներ տանելով, դուրս էր եկել եզրափակիչ: Մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և բավարարվել ԱԱ-ի բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
 
Այսպիսով, Հայաստանի հավաքականները Երևանում ավարտված աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել:
 
Աշխարհի առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):
 
Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):
 
Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մարզիչներին էին Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: