ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էդվարդ Միլտոնյան / Դեմոկրատիայի աճուրդ

Ճիշտն ասած, մենք էլ ենք արդեն հասկանում, որ դեմոկրատիան զենք է հզորների ձեռքում և ոչ՝ ոչ հզորների, մեղմ ասած։ Մենք անվճար ենք վաճառում, ախր դուք աճուրդի էլ չեկաք, որ լսեիք այդ մասին։ Էս լսելով հիշեցի Թումանյանի խոսքը. «Բառը մի աշխարհ է», այսինքն՝ նախ աշխարհը ճանաչիր, որ ճանաչես բառը։

Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ` աշխարհում ամեն ինչ վաճառվում է, և այս առևտրում խիղճ կամ ամոթ փնտրելը հենց ամոթ է։
 
Առևտուրն իր շրջանագծում ընդգրկում է ու փայփայում խաբեություն, դերասանություն, սուտ, արտիստիկ կեցվածք և այլ՝ դարերով մշակված հնարքներ։ Այս ամենը մենք տեսնում ենք կարևոր միջազգային վերին ատյաններում, քաղաքական ու ռազմական անմարդկային բախումներում, և միակ բանը, որը մշտապես մխիթարանք է պարունակում, «հումանիտար օգնություն» արտահայտությունն է։ Այդ հումանիտարն էլ հաճախ տեղ չի հասնում, ինչպես տասն ամիս պաշարված Արցախին։
 
Ռմբակոծումներից ու սպանություններից հետո բռնի տեղահանված արցախցիներին Արևմուտքից, Արևելքից հումանիտար օգնություն են հայտարարում։ Մեր աճուրդին զուգընթաց, Սպիտակ տունն ու ԵՄ-ն կոչ են անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։
 
Մատների վրա կարելի է հաշվել նրանց՝ հայ բնակիչներին, բայց ո՞վ հավես ունի մանկան պես մատներով հաշվել, կարևորը՝ իրենք հավատում են իրենց ասածին և Ադրբեջանին, որ կանսա իրենց կոչերին։
 
Աճուրդի թունդ պահին հնչում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքը, որ Ռուսաստանը դա ընկալում է որպես սեփական ողբերգություն։
 
Արցախից բռնի տեղահանվել են նաև ռուս բնակիչներ։ Ռուս խաղաղապահները գոնե նրանց տեր կանգնեին։
 
Ու մեր ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Մհեր Մարգարյանը, Նյու Յորքում վերստին հիշեցնում է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին իրենց մանդատի վերաբերյալ, որ պատասխանատվություն են կրում արցախցիների վերադարձի և անվտանգ ու ապահով ապրելու հարցում, իհարկե չի մոռանում հուշել երաշխիքներ ընդունելու և գործարկելու մասին։ Որքա՞ն կարելի է հիշեցնել ՄԱԿ-ի զնգուն ու անհետևանք նիստերի մասին։
 
Դեմոկրատական երկիր ենք և մեր ունեցած այդ հարստության մի մասն աճուրդի ուզում ենք հանել։ Աճուրդը հայտարարված է։
 
Ոչ ոք չի մոտենում։ Ով ունի՝ ունի, ով չունի, թքած ունի։
 
Հին Հունաստանի դեմոկրատիայի հայրերն էլ չեն երևում։ Ժամանակ չունեն պաղեստինցիներն ու իսրայելցիք։ Կողքից ծուռ է նայում Էրդողանը, թե՝ խաղաղության ձգտեք, բավական է մեր հողերն ու նաև Ադրբեջանի տարածքները երազեք։
 
Մեր ԱՊՀ երկրներն էլ բշտում են՝ մեզ հետ գոնե աճուրդի հարցը քննեիր։
 
Որոշ երկրներ էլ բարեկամաբար խեթում են՝ ժամանակ գտար, մենք զբաղված ենք մարդու իրավունքների աճուրդով։
 
Ճիշտն ասած, մենք էլ ենք արդեն հասկանում, որ դեմոկրատիան զենք է հզորների ձեռքում և ոչ՝ ոչ հզորների, մեղմ ասած։ Մենք անվճար ենք վաճառում, ախր դուք աճուրդի էլ չեկաք, որ լսեիք այդ մասին։ Էս լսելով հիշեցի Թումանյանի խոսքը. «Բառը մի աշխարհ է», այսինքն՝ նախ աշխարհը ճանաչիր, որ ճանաչես բառը։
 
Չեն ուզում անգամ նվերի պես փաթեթավորած մեր տեղական արտադրության բնական, մաքուր մարդասիրությունը։ Ոմանք կարծում են՝ ճարպիկ ու խորամանկ հնարք է։ Հատկապես ոխերիմ հարևանը, և պատրաստվում է իր ասելով՝ խաղաղության, մեր և նրանց ընկերների հասկացածով՝ պատերազմի։
 
Մեր կիսադեմոկրատական ընկերները փորձում են մեզ պատժել անտեղի աճուրդի համար։ Բռնակալները միավորվում են «դեմոկրատիա» բառը լսելիս։
 
Դեմոկրատական երկրները պատրաստվում են դեմոկրատական կոչ ու ոչի, աղմուկ-աղաղակի և վերջում՝ հումանիտար օգնության, հասկացեք, ախր միլիարդներ ենք ծախսում Ուկրաինայի, Իսրայելի համար։
 
Հռոմի պապն էլ խաղաղություն մաղթեց և Աստծո օրհնություն՝ անտուններին, բռնատեղահանվածներին։ Մեկ էլ մի հին հույն փիլիսոփա էս կողմերով անցնելիս ասաց. «Գեղեցիկ սուտն ավելի դաժան է, քան դաժան ճշմարտությունը»։ Հաջողություն և խոհեմություն, իմ հին ու նոր հայեր։
 
Մեր հույներին էլ դա ցանկացա, նաև՝ զգաստություն։ Ճանաչենք բարեկամներին ու թշնամոց, ինչպես ինքներս մեզ, այլապես նրանց տեղերը միշտ կփոխենք, իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։
 
Մի խոսքով, հատկապես խառը, ցավագին ժամանակներում դեռ ջուրը չտեսած, մի՛ բոբկացեք։ Մինչև ջրին հասնելը գուցե փուշ մտնի ձեր ոտքը։
 
– Բարին ընդ ձեզ, հայե՛ր և ո՛չ հայեր,– սա էլ՝ հիշեցի Հայաստանի մասին գրված Վասիլի Գրոսմանի գրքի վերնագիրը։
 
Աղբյուր՝ grakantert.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: