ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ջալալ Հարությունյանին քրեական նոր հետապնդում է առաջադրվել

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
 
Նոր մեղադրանքն առաջադրվել է անկախ այն հանգամանքից, որ ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 11-ին, 2020 թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ արդարացնող հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել էր:
 
Ըստ փաստաբանի՝ 11 փորձառու ռազմագետ միակարծիք փաստել է, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։ Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում է առաջադրվել, որն իրականում ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը։
 
Սարդարյանը նշել է, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է ուժերի հարաբերակցությունը հաշվի չառնելու համար: Երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել նրա տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է, որ խմբավորում է մոտենում։ Իսկ Ջալալ Հարությունյանը, ըստ փաստաբանի, իբր ասել է, որ դա յուրային խմբավորում է, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ հայկական կողմն ունեցել է կորուստներ։
 
«Անկախ նրանից, թե Ջալալ Հարությունյանը Գենադի Բաղդասարյանի բանավոր հարցին ինչ է պատասխանել, «Դ 20» դիվիզիոնի ունեցած կորուստները, գործող մարտական կանոնների համաձայն, միանշանակ դիվիզիոնի հրամանատարության թերացման հետևանք են, և այդ արարքի համար Ջալալ Հարությունյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել»,- ասել է փաստաբանը։
 
Սարդարյանը նաև տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն երկրորդ դրվագով գործն ուղարկելու է դատարան։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: