ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքենը սխալ գործեց, երբ հայտարարեց իր հրեական ծագման մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «մեծ սխալ է թույլ տվել»՝ բացահայտելով իր հրեական ծագումը Թել Ավիվ ժամանելուն պես։

«Բլինքենը ամենասկզբում թույլ տվեց ամենամեծ սխալը. «Ես եկել եմ այստեղ՝ Թել Ավիվ, որպես հրեա», ասաց նա, ու ի պատասխան դրան՝ Ստամբուլում 1,5 միլիոն մարդ էր հավաքվել»,- ասել է պետության ղեկավարը՝ նկատի ունենալով Ստամբուլում ցույցը:
 
Վերադառնալով Տաշքենդի Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չի կայացել իր հանդիպումը Բլինքենի հետ՝ Էրդողանը նշել է, որ ամերիկացի իր գործընկերոջը, դիվանագիտական արձանագրությունների համաձայն, ընդունել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Բլինքենի այցի օրը ինքը եղել է Ռիզե նահանգում։
 
Էրդողանը հիշեցրել է նաև Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության դեմ բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունեցել աշխարհի շատ քաղաքներում։ Նրա խոսքով՝ Իսրայելն այժմ դարձել է «անխոհեմության կենտրոն»։ Բացի այդ, ըստ Թուրքիայի նախագահի, «ամբողջ աշխարհը բողոքում է Միացյալ Նահանգների դեմ»։
 
«Ինչո՞ւ, որովհետև Միացյալ Նահանգները թիրախ դարձավ այն բանից հետո, երբ սկսեցին աջակցել Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ջարդերին: Ստամբուլում մեկուկես միլիոն մարդ հավաքվել էր (Պաղեստինի աջակցության ցույցի համար - խմբ.) ընդամենը երեք օրում, սա ինչ-որ բանի մասին է, չէ՞, խոսում»,- հավելել է Էրդողանը։
 
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարան աշխատում է Իսրայելին «ռազմական հանցագործ» հռչակելու ուղղությամբ, իսկ շաբաթ օրը նշել էր, որ Թուրքիան այլևս չի համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին որպես զրուցակից, սակայն երկրի հետախուզության ղեկավարը կապ է պահպանում Իսրայելի հետ։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: