ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ-ի քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է. ԵՄ պաշտոնյա

Եվրոպական Միության քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է։

Բրյուսելում նոյեմբերի 13-14-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ Եվրոպական խորհրդում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այս մասին ասել է ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ պատասխանելով Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե որքանով է ԵՄ-ն լուրջ վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային նկրտումներին Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ եւ ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում։
«Ըստ մեր տեղեկությունների բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագիրն է դրված, որի շուրջ պետք է համագործակցել։ Բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. եւ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում սրա հետ։ Կան շատ վտանգված հարցեր՝ բանտարկյալներ, սահմաններ, բայց մենք ցանկանում ենք վերանայել այն հարցերը, որոնք դեռ սեղանի վրա են, որոնք դեռեւս երկու երկների միջեւ առճակատման խնդիրների առարկա են։ Մեր քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն է, Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելն է, որը Ռուսաստանի կողմից շատ զգալի ճնշման տակ է, եւ դա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ ԵՄ արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ շեշտադրեց, որ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի հասնելը եվրոպական անվտանգության տեսանկյունից կարեւոր գործոն է։ Պաշտոնյան նաեւ հավելեց, որ քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Հայաստանին աջակցելն է լինելու, որը պատերազմից հետո թուլացել է, բայց շարունակում է պայքարել ժողովրդավար ուղու վրա մնալու համար։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայնման հարցը, ինչ է դա իրենից ենթադրելու, պաշտոնյան պատասխանել է.
«Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, ցանկանում ենք շարունակել հնարավորինս շատ վստահություն բերել հայերին: Մենք ցանկանում ենք արդյունավետորեն տարածել աջակցության քաղաքական առաքելությունները Հայաստանին։ Դա քննարկում ենք ներքին կարգով, և հուսով եմ, որ շատ շուտով կկարողանանք խոսել Հայաստանի իշխանությունների հետ»։
Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, եւ ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցեր։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: