ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թումանյան համայնքում 10 գյուղի տենդեր շահել է ձեր դաշինքի առաջնորդի խնամին ու չի անում այդ աշխատանքը, ինչը խնդիր է. Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

«Պարոն Մանուկյան, մեծ հաշվով ճիշտ եք ասում՝ կապված նրա հետ, որ, այո, լինում են դեպքեր, որ տենդերները չեն կայանում, պետությունն ասում է՝ պատրաստ եմ փողը տալ, այսինչ նախագիծն իրականացրեք, տենդերը չի կայանում, չեն մասնակցում տենդերին։ Ավելին ասեմ՝ լինում են նաև դեպքեր, որ տենդերին մասնակցում են, տենդերը հաղթում են, օրինակ՝ էս վերջերս ձեր դաշինքի առաջնորդի խնամին՝ Թումանյան համայնքում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը, որի խոսքը հավանաբար դուր չեկավ Գեղամ Մանուկյանին, և նա ընդհատեց պատգամավորին։

Նոյեմբերի 6-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ հարակից զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ինքը կցանկանա անդրադառնալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բարձրաձայնած հարցին՝ կապված տենդերների հետ։  

«Պարոն Մանուկյան, մեծ հաշվով ճիշտ եք ասում՝ կապված նրա հետ, որ, այո, լինում են դեպքեր, որ տենդերները չեն կայանում, պետությունն ասում է՝ պատրաստ եմ փողը տալ, այսինչ նախագիծն իրականացրեք, տենդերը չի կայանում, չեն մասնակցում տենդերին։ Ավելին ասեմ՝ լինում են նաև դեպքեր, որ տենդերին մասնակցում են, տենդերը հաղթում են, օրինակ՝ էս վերջերս ձեր դաշինքի առաջնորդի խնամին՝ Թումանյան համայնքում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը, որի խոսքը հավանաբար դուր չեկավ Գեղամ Մանուկյանին, և նա ընդհատեց պատգամավորին։

Դրանից հետո Վահագն Ալեքսանյանը, դիմելով Գեղամ Մանուկյանին, ասաց, որ հիմա Սյունիքի մարզի ջրագիծը կարևոր է, Թումանյան համայնքի 10 գյուղի ճանապարհը կարևոր չէ՞։ 

«Թե՞ որը դուք եք ասում՝ դա կարևոր է, սա կարևոր չի։ Թումանյան համայնքում 10 գյուղի տենդեր շահել է ու չի անում այդ աշխատանքը, այո, խնդիր է։ Էլ ավելին ասեմ՝ հիմա խոսում ենք, որ տենդերներ ենք անում ու չենք կարողանում հարցը լուծել, որովհետև մասնակցող չի լինում, լինում է, որ մի հրատապ հարց է լինում լուծելու, մեկ անձից է գնումը լինում, որպեսզի արագ լինի, այս ամեն ինչի միջով չանցնենք: Մեկ անձից գնման դեպքում  էլ ձեր գործընկերները, պարոն Մանուկյան, խորհրդարանի դահլիճում ինչ ասես՝ ասում են։ Ու միանշանակ է, որ խնդիր կա, ու մասնավորն այս պահի դրությամբ մեծ հաշվով չի հասցնում։ Հուսամ, որ հենց ֆիզիկապես ու օբյեկտիվորեն չհասցնելու մասին է խոսքը, բայց փաստը մնում է այն, որ այս հարցում ևս պետությունը որոշակի ծրագրեր իրականացրել է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Հարակից զեկուցողի ելույթից հետո նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց, որ երկու նախագծերն էլ կառավարությունը ճանաչել է անհետաձգելի, և խնդրեց քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով։ 

Նախագծերը դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն։  


Մանրամասները՝ տեսանյութում
 
 
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: