ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը

Ինչպես հայտնել ենք, Բաքվում այսօր շարունակվել է Վագիֆ Խաչատրյանին առնչվող հերթական դատական նիստը:

Դատարանում հրապարակվել է նրա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:

«Գործով նշանակված 2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 2621 համապարփակ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Վագիֆ Խաչատրյանը չի տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ։ Նաև Վ.Խաչատուրյանի կողմից այն արարքների ժամանակ, որոնց համար իրեն մեղադրանք է առաջադրվել, որևէ հոգեկան հիվանդության կամ հոգեկան ժամանակավոր շեղման նշաններ չեն եղել։ Նա հասկացել է իր գործողությունների իրական բնույթն ու հասարակական վտանգավորությունը։ Ուստի պետք է ենթադրել, որ Վ. Խաչատրյանը բացարձակ գիտակցաբար կատարել է բոլոր այն արարքները, որոնցում իրեն մեղադրում են, նա եղել է մեղսունակ»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստի ժամանակ հայտարարվել է՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Պետական մեղադրողը դատարանից այսօր ժամանակ է խնդրել իր ճառին պատրաստվելու և վերջնական ելույթի համար։

Հաջորդ հանդիպումը նշանակված է վաղը՝ նոյեմբերի 7-ին, որի ժամանակ էլ մեղադրող կողմը կհայտարարի պահանջվող պատժի սահմանաչափի մասին:

Հիշեցնենք՝ այս շինծու գործով իբրև «տուժող» է ճանաչվել է 59 մարդ, որոնց մեծ մասը նախորդ դատական նիստերի ժամանակ ցուցմունքներ է տվել:
 

Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: