ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է ԼՂ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Ժուասենին հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության ու հայ ժողովրդի համար կենսական հարցերի նկատմամբ շարունակական մեծ ուշադրության, ի համերաշխություն հայ ժողովրդի՝ քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևերի, ինչպես նաև ֆրանսահայ քանդակագործի աշխատանքների ցուցադրումը կազմակերպելու համար։ Անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը, դրա արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։
 
Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանին նվիրված ցուցահանդեսին, որին ներկա էին քանդակագործի այրին, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
 
 
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժուասենին հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության ու հայ ժողովրդի համար կենսական հարցերի նկատմամբ շարունակական մեծ ուշադրության, ի համերաշխություն հայ ժողովրդի՝ քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևերի, ինչպես նաև ֆրանսահայ քանդակագործի աշխատանքների ցուցադրումը կազմակերպելու համար։ Անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը, դրա արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին։
 
Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել 2021թ․-ից ի վեր Հայաստանի Հանրապետության դրոշը՝ Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Էքս-ան-Պրովանս քաղաքի դրոշների կողքին, քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածում ծածանելու հանգամանքը։
 
Սոֆի Ժուասենը, արժևորել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ու վերապրածների ժառանգների մեծ ավանդն Էքս-ան-Պրովանս քաղաքի զարգացման գործում, դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները, տասնամսյա շրջափակումից հետո Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքների՝ Արցախի Հանրապետության կազմալուծմանն ու ողջ հայ բնակչության բռնի տեղահանությանը:
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: