ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք մեր կարմիր գիծը գծել ենք, և մեր երկիրը պետք է բերենք խաղաղության. Ալեն Սիմոնյան

«Շատ գործողություններ կան, գերիների վերադարձը, միջազգային կառույցներում մեր պետության դեմ ներկայացրած իրենց հայցերը, ինչպես նաև մեր ներկայացրած հայցերը, սահմանի ճշտումը, ինչպես նաև սպասում և ակնկալում ենք, որ Ադրբեջանի նախագահը թվային առումով կհայտարարի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին»:

«Շատ գործողություններ կան, գերիների վերադարձը, միջազգային կառույցներում մեր պետության դեմ ներկայացրած իրենց հայցերը, ինչպես նաև մեր ներկայացրած հայցերը, սահմանի ճշտումը, ինչպես նաև սպասում և ակնկալում ենք, որ Ադրբեջանի նախագահը թվային առումով կհայտարարի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին»:
 
Այս մասին այսօր լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
Հարցին, թե ի՞նչ գնով, նա պատասխանեց. «Մենք արդեն հնարավոր բոլոր գները վճարել ենք և ավել գին չեմ կարծում, որ պետք է վճարենք»:
 
Դիտարկմանը, թե հայրենիքի մի մասը, թողնելով թշնամուն, կարո՞ղ ենք մյուս մասի վրա ապրել խաղաղ, Սիմոնյանը պատասխանեց.
 
«Այդ հայրենիք արտահայտությունը այնքան վերացական է. Ադանա՞ն, Ղա՞րսը ձեր հայրենիքն է, Արցա՞խը ձեր հայրենիքն է: Կա պետություն, և կա հայրենիք հասկացություն, եթե դուք փորձում եք այդ արտահայտություններով մանիպուլյացիաներ անել, դա ուրիշ բան է: ՀՀ-ն կոնկրետ քարտեզով անկախացել է: Վա՞նը, Մո՞ւշը, մեր հայրենիքն է, թե՞ մեր հայրենիքը չէ, Էրզրո՞ւմը մեր հայրենիքն է: Ամբողջ հայկական լեռնաշխարհը իմ՝ որպես հայ մարդու, հայրենիքն է, բայց կա պետություն հասկացություն, որով մենք անկախացել ենք»,- նկատեց նա:
 
Դիտարկմանը, թե այդ քարտեզների ներսում՝ մի մասում, ադրբեջանական զորքեր են, ԱԺ խոսնակն ասաց. «Ադրբեջանի պնդմամբ՝ որոշ տեղերում նաև մենք ենք իրենց տարածքում: Կա ադրբեջանական թեզ, որ կան գյուղեր որտեղ մենք ենք իրենց տարածքում: Եթե այն քարտեզով, որով մենք անկախացել ենք, կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, պետք է դուրս գանք այդ տարածքից, ինչպես նաև իրենք պետք է դուրս գան մեր տարածքներից»:
 
Սիմոնյանը նկատեց՝ երբ խոսում ենք 86 հազար 600-ի մասին, դա օդում գտնվող տարածք չէ, դա նշանակում է, որ 29 հազար 800-ը Հայաստանն է. «Ասելով մեկը՝ դու ապացուցում ես մյուսը և հակառակը, խնդրում եմ, որ այդ ընկալումը լինի: Մենք մեզ համար մեր կարմիր գիծը գծել ենք և մեր երկիրը պետք է բերենք խաղաղության, և այդ թիվը, որը քննարկվում է, մեր կողմից է դրվել շրջանառության մեջ»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: