ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ովքեր և ինչ կարգով կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է նախագիծը

Նախագծի հիմնական զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց՝ նախագծով առաջարկվում է հետևյալը. ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, և որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում։

Այսօր ԱԺ Պետական իրավական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
 
Նախագծի հիմնական զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց՝ նախագծով առաջարկվում է հետևյալը. ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, և որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում։
 
«Առանձնահատուկ կարևորում եմ, որ նախագծի ընդունման պարագայում ստեղծվելու է օրենսդրական հնարավորություն, որով բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվում և հատկապես ազգային փոքրամասնությունների համար՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով։ Նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններ չենք ստացել»,- ասաց պատգամավորը և առաջարկեց նախագծին կողմ քվեարկել։
 
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե նախագծում նշվա՞ծ է, թե ովքեր են ՀՀ-ում հանդիսանում ազգային փոքրամասնություններ։
 
«Եվ այսպիսի մի առաջարկ, եթե շատ ուշ չէ. ես կառաջարկեի ավելացնել այն ազգային փոքրամասնություններին, որոնք պետություն չունեն»,- ասաց Գեղամ Նազարյանը։
 
Արձագանքելով՝ Ռուստամ Բաքոյանն ասաց, որ սա շատ կարևոր հարց է, և այս հարցը դեռ երկու-երեք տարի առաջ կարևոր քննարկման առարկա է դարձել, և հիշեցրեց, որ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծ կար, որը e-draft.am-ում դրված էր, բայց որոշ հարցերի պատճառով այն անընդհատ հետաձգվում է, այդ օրենքի նախագծում ևս սահմանված է՝ ովքեր են ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները:
 
«Նշեմ, որ Հայաստանում կան 11 ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ երկու ազգություններ կան, որ պետականություն չունեն, խոսքը եզդիների և ասորիների մասին է, իսկ քրդերն ունեն ինքնավարություն։
 
Այս օրենքի 13-րդ հոդվածի փոփոխությամբ հատկապես եզդիական, ասորական, ինչպես նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներն ունենում են քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն։ Իհարկե, խոսքն այն անձանց մասին է, ովքեր ծնվել են ՀՀ-ում, որոնց ծնողները կամ զավակները ՀՀ քաղաքացիներ են»,- ասաց պատգամավորը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: